Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր»,- նշվում է հաղորդագրությունում։
«Գեներալ-լեյտենանտը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- նշվում է հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու բարձր մակարդակի փոխադարձ այցելություններն ու քննարկումները։
Հայկական ապրանքների համար սահմանված արտոնություններն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19:00 (Երևանի ժամանակով՝ 22:00-ին) ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում։
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հանդիպումը։
2027 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձի կրկնակի բարձրացումը չի ենթադրում արտոնյալ վերաբերմունքի ակնկալիք, այլ հանրության վստահությունն արդարացնելու պարտավորություն է։
Մանկապարտեզներից մինչև կանգառներ, կինոթատրոններից մինչև մայթեր․ հանրային նմանատիպ տարածքներ սեփականաշնորհվել են ու փոխվել է դրանց օգտագործման նպատակը։
Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը, խոսել ԵՄ-ի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 54-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել են կանեփ տեսակի բույսեր, իսկ նկուղում՝ 604,18 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Ըստ նախնական տեղեկության՝ ընկերության անօրինական գործողությունների արդյունքում պետությանն ու համայնքին պատճառվել է շուրջ երկու միլիոն 700 հազար դրամի վնաս։
21 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 84-ը՝ տեխնիկական զննություն չանցած։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև իրավական և գործնական դաշտում առկա խնդիրներին, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժին, անկախ կյանքին և իրավունքների լիարժեք իրացմանը:
ԵԱՏՀ խորհրդի կողմից հաստատվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը։
Նախագծի հեղինակները ակնկալում են, որ փոփոխությունները կնվազեցնեն ընթացակարգային անորոշությունները, կբարձրացնեն ատեստավորման արդյունավետությունն ու համակարգվածությունը, ինչպես նաև արդյունքների նկատմամբ վստահությունը։
Ներդրումային պայմանների վերանայման հնարավորությունը, ըստ Կոմիտեի, թույլ կտա նման իրավիճակներում խուսափել ծրագրերի դադարեցումից կամ ձախողումից։
Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
Մտքեր են փոխանակվել տնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ։
Ռոբերտա Մեցոլան նշել է, որ Եվրոպական խորհրդարանը շարունակելու է սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով:
ԿԲ-ն չի գնահատել հայտարարված 69% գազի գնի աճի հետևանքները։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Իր հերթին դեսպան Մարկո Ռոմոլին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական և սոցիալական աջակցության ծրագրերը։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ, արձագանքելով Նազելի Բաղդասարյանին, ասաց. «Իրավահաջորդները պետք է ծանուցվեն, հետո նոր գումարը փոխանցվի։ Կարծում եմ՝ որևէ խելամիտ մարդ չի հրաժարվի ժառանգությունից»։
Մեր հետաքննությունը բացահայտել է, որ սա պատահականություն չէ․ հայկական պետական, լրատվական և մշակութային տասնյակ կայքեր հայտնվել են խաղատներ գովազդող միջազգային ցանցի թիրախում։
Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խորացումը և այդ առումով կարևորել այս տարի անցկացված գործարար համաժողովն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Այսպիսով՝ հունիսի 18-ի վճիռը մտել է ուժի մեջ։ Դատարանն արձանագրել էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի խախտումներ, ինչպես նաև զինծառայողի ընտանիքի անդամներին պատճառված տառապանքը։
Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ» գծանշումից մինչև նույն փողոցի 12 հասցեին հարակից ճանապարհահատված կարգելվի փոխադրամիջոցների կանգառը։
Արդարադատության նախարարության բյուջեն գալիք տարի կազմում է 27 մլրդ 468 մլն դրամ, որը 2 մլրդ 252 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից։
Կենտրոնական բանկի խորհրդն այսօր որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը։
Բանախոսներն անդրադարձել են մասնավոր հատվածի բնապահպանական պատասխանատվությանը, միջազգային ստանդարտների ներդրմանն ու բնապահպանական խնդիրների լուծման գործում պետություն-մասնավոր համագործակցության հնարավորություններին։
Որպես անվավերության հետևանք, Դատարանը, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, պարտավորեցրել է ֆիզիկական անձին Վայոց ձորի մարզի Արենի համայնքին հատուցել 5 միլիոն 251 հազար դրամ:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն, կտրելով խորհրդանշական ժապավենը, ազդարարել են գրասենյակի բացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար 500 դրամ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։44-ին, մարվել՝ 04։55-ին։ Առևտրի կենտրոնի երկրորդ հարկում այրվել է հագուստի տաղավար։
«Քանի նրանք ապրում էին նույն տանը, Աննան պարտավոր էր հայտարարագիր ներկայացնել։ Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց ու հիմա արդեն սկսկել են իրենց կապիտալը Աննայի անունով դարձնելու գործընթացը»։
Վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է Եվրոպայի ապագան խորագրի ներքո: