Իր հերթին Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը Լիբանանում գտնվող ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան զորքերի կողմից Իրանի ուղղությամբ ամենաուժեղ հարվածները դեռ առջևում են։ Նրա խոսքերը մեջբերում են BBC-ն և The New York Times-ը։
Հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-FOE) այսօր Երեւանից թռել է Օմանի մայրաքաղաք Մասկատ:
CNN-ը, հղում անելով Քուվեյթի պաշտպանական գերատեսչության հայտարարությանը, նշել է, որ բոլոր ինքնաթիռների անձնակազմերին հաջողվել է կատապուլտվել, նրանք ողջ են ու տեղափոխվել են հիվանդանոց։
Մարտի 2-ի գիշերը Հեզբոլահը հրթիռներ և անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղւթյամբ։ Այդ մասին գրում է The Times of Israel-ը։ Հեզբոլահում հայտարարել են, որ այդ հարվածները Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության վրեժն են։
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։
ԱՄՆ նախագահը չի պատասխանել այն հարցին, թե երբ կարող են կայանալ բանակցությունները։
Եվս մի քանի զինծառայողներ ստացել են թեթև աստիճանի բեկորային վնասվածքներ և կոնտուզիա։ Ներկայումս նրանք անցնում են շարք վերադառնալու գործընթացով։
Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։