Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է իր մոր կողմից 230 հազար դոլար արժողությամբ առանձնատան կառուցմանը։
Ստուգումների համար առիթ է հանդիսացել գլխավոր դատախազության դիմումը, որին էլ նախորդել էր «Հետքի»-ի հոդվածը։
«Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։
«ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հաջողության բանալիներն են բացառապես «մրցույթ» եւ «հաղթել» բառե՞րը, թե՞ նաեւ, օրինակ, «Գնել Սանոսյանը»: