Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Հայաստանին՝ Երասխում, ադրբեջանական սահմանի մոտ, մետալուրգիական գործարանի կառուցման համար։ Երեքշաբթի երեկոյան Ալիևը Երևանին կոչ է արել «հրաժարվել վտանգավոր պրակտիկայից»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի առավոտյան ժամանել է Վիլնյուսի LITEXPO ցուցահանդեսային համալիր, որտեղ մեկնարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը։ Դրա շրջանակներում այսօր կայանալու է «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին նիստը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ հետ Թուրքիայի հարաբերություններում նոր փուլի մասին։ Հանդիպմանը կադրերը, որն ընթանում էր Վիլնյուսում, հրապարակել է Anadolu գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հասնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։ Այդ մասին Լիտվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Ավելի ուշ, Reuters գործակալությունը հայտնել էր, որ SCALP հրթիռների մի մասն արդեն իսկ գտնվում է Ուկրաինայում։ Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության զրուցակիցների, Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրել մոտ 50 այդպիսի հրթիռ։
ՆԱՏՕ-ն պետք է մշտական ռազմաբազաներ տեղակայի ռուսական սահմաններին։ Այդ մասին The Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։
Ալիևը նշել է, որ «Երևանի դիրքորոշման մեջ դրական տեղաշարժ կա» և ընդգծել, որ հույս ունի, որ հետագայում ևս կողմերի դիրքորոշումները կմոտենան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-ին մեկնարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում են լիտվական և ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա կլինի ՆԱՏՕ-ի թվով չորրորդ գագաթնաժողովը։ Նախկինում Դաշինքի առաջնորդները այսքան հաճախ չէին հանդիպում։ Վերջին գագաթնաժողովը կայացել էր Մադրիդում, դրան էլ նախորդել էին երկու առցանց գագաթնաժողովներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձի ժամանակ հաստատել է, որ Վիլնյուսում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ապստամբությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ունեցել այդ ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ, Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ գործարանը նախատեսվում է բացել 2025 թվականին։ Այնտեղ կարտադրվեն Bayraktar TB2 և Bayraktar Akinci անօդաչուներ։
Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում։ Այդ երկրի ԿԸՀ նախնական տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 87,05 %-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իր երկիրը միանա Եվրոպական միությանը, ապա Թուրքիան պատրաստ կլինի աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Այդ մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Նորանշանակ դեսպանն իր լիազորությունների կատարմանը կանցնի հուլիսի 21-ից։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Անն Լույոյին, որը Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2021 թվականի օգոստոսից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կիրակի օրը՝ հուլիսի 9-ին հանդիպել են Լուցկում։ Այդ մասին հայտնում է Суспільне-ն։ Նրանք այցելել են Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճար։
2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթեցման հետևում կանգնած է ուկրաինական կողմը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Թուրքիայից Ուկրաինա «Ազով»-ի հրամանատարների վերադարձը հանդիսանում է պայմանավորվածությունների խախտում, որոնք ձեռք էին բերվել ռուսական գերությունից նրանց ազատ արձակման շրջանակներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Հուլիսի 8-ի առավոտյան Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Լիման քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է միակ մարդը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։
Պորտուգալիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ 23-րդ երկիրը, որն իր աջակցությունն է հայտնել Հյուսիսատլանտյան Դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։ Նախօրեին համանման հռչակագիր էր ստորագրվել Բուլղարիայի կողմից, որտեղ Վլադիմիր Զելենսկին այցելել էր երկու օր առաջ։
Ուկրաինա է վերադարձել «Ազով»-ի հինգ հրամանատար։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին կարող է այցելել Թուրքիա։
Գերմանիայի հետախուզական ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը «հրապարակային չի մեկնաբանում հարցեր, որոնք վերաբերվում են հետախուզության հնարավոր արդյունքներին»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը հաջորդ շաբաթ կկայանա Վիլնյուսում, կհանդիպի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր երկրների, ինչպես նաև Եվրոպայից և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից գործընկեր երկրների առաջնորդների հետ։
Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 8-ի առավոտյան հրթիռակոծել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Լիման քաղաքը։ Այդ մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը կարող է քննարկվել միայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 500-րդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Սև ծովում գտնվող Զմեինի կղզուց, որը դարձել է ուկրաինական պայքարի խորհրդանիշներից մեկը։
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ իշխող կոալիցիայի ներսում միգրացիոն թեմաների շուրջ համաձայնության բացակայության պատճառով։ Այդ մասին նա հայտարարել է տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել է, որ նախօրեին Ուկրաինայի արևմուտքում գտնվող այդ քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կժամանի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-12-ը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Twitter ընկերությունը սպառնում է դատի տալ Meta ընկերությանը։ Պատճառը Threads նոր սոցիալական ցանցն է, որը բավականին նման է Twitter-ին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ հուլիսի 7-ին ժամանել է Սլովակիա։ Այդ մասին հայտնում է TASR գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի նախագահի մամուլի քարտուղաար Մարտին Ստրիժինեցին։
Հայ գերիներ Հարություն Հովագիմյանը և Կարեն Ղազարյանը, որոնց Բաքուն մեղադրում էր, իբր, «Ադրբեջանի պետական սահմանը հատելու և ծանր հանցագործությունների իրականացման մեջ», դատապարտվել են 11 տարի և 6 ամիս ազատազրկման։
Մոսկվան նաև որոշել է հոկտեմբերի 1-ից հետ կանչել «Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության մասին» համաձայնությունը։
Պարբերականը նշում է, որ նախկինում Վաշինգտոնը չէր համաձայնվում Կիևին մատակարարել այդպիսի արկեր՝ խաղաղ բնակչության համար սպառնալիքից ելնելով։
Նախագահ Զելենսկին նախատեսվում է, որ Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ընդորում, Զելենսկիի Թուրքիա այցն իրականացվում է Էրդողանի հրավերով։
Թե կոնկրետ երբ դիվանագետը կժամանի Վրաստան, դեռևս հայտնի չէ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է իր այցը Չեխիա։ «Հաջորդը Պրահան է»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նա։
Ուկրաինան գերիների փոխանակման հերթական փուլի ժամանակ վերադարձրել է 45 ռազմագերու։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ֆրանսիայում մի քանի գիշեր շարունակ տեղի ունեցած անկարգություններից հետո կարգուկանոնը վերականգնվել է։ Այդ մասին BFMTV-ի փոխանցմամբ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Պո կատարած այցից հետո։
Ռուսաստանի Դաշնությունն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ։ Նման հայտարարությամբ այսօր՝ հուլիսի 6-ին հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ամերիկյան Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, հուլիսի 6-ի գիշերը գործարկել է Threads տեքստային ծառայությունը, որը դիրքավորվում է որպես Twitter-ի գլխավոր մրցակից։
Ինչպես գրում է РБК-Украина-ն, առավոտյան 10:00-ի տվյալներով հայտնի է 4 զոհի և 37 վիրավորի մասին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ փոխանցել է, որ 7 մարդու հաջողվել է փրկել, իսկ ևս 64 մարդ էլ տարհանվել է։
Flightradar24 կայքի տվյալներով՝ բուլղարական կառավարական Airbus A-319 ինքնաթիռը Քիշնևից մեկնել է տեղի ժամանակով 11:06-ին և Սոֆիա ժամանել 12:04-ից հետո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ երկրի նոր կառավարության հրավերով կայցելի Բուլղարիա։ Այդ մասին հայտնում է բուլղարական 24 часа պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին։
Նրա խոսքով՝ հարձակման այս փուլում առաջ շարժվելը չի համարվում Ուկրաինայի զինված ուժերի հիմնական խնդիրը։ Նա նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնային հրամայականը «կենդանի ուժի, տեխնիկայի առավելագույն ոչնչացումն է»։