Պորտուգալիան աջակցում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան ընդունել են համատեղ հռչակագիր, համաձայն որի՝ Լիսաբոնն իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության հնարավոր գործընթացին։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Հեռախոսային բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում նշվում է, որ Պորտուգալիան կշարունակի աջակցել Ուկրաինային՝ ապագա անդամակցության ճանապարհին և հանդես է գալիս ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի անդամակցության օգտին, երբ դրա համար ի հայտ կգան համապատասխան պայմաններ։
Պորտուգալիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ 23-րդ երկիրը, որն իր աջակցությունն է հայտնել Հյուսիսատլանտյան Դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։ Նախօրեին համանման հռչակագիր էր ստորագրվել Բուլղարիայի կողմից, որտեղ Վլադիմիր Զելենսկին այցելել էր երկու օր առաջ։
Լուսանկարը՝ արխիվային/Վլադիմիր Զելենսկին և Անտոնիու Կոշտան/Sergei SUPINSKY / AFP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել