Ուկրաինայի և Լեհաստանի նախագահներն այցելել են Լուցկ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կիրակի օրը՝ հուլիսի 9-ին, հանդիպել են Լուցկում։ Այդ մասին հայտնում է Суспільне-ն։ Նրանք այցելել են Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճար։
Արևմտյան Ուկրաինայի այս քաղաք երկու երկրների նախագահների այցի մասին ավելի վաղ ոչինչ չէր հայտարարվել։
🇺🇦🇵🇱 pic.twitter.com/c75z4nsC7A
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) July 9, 2023
Նախորդ երեկոյան քաղաքային խորհուրդը հայտարարել էր, որ Հին քաղաքի փողոցներում, որտեղ տեղակայված է տաճարը, տրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի և Վոլինյան ողբերգության 80-ամյակի հիշատակի միջոցառումների անցկացման նպատակով։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ այս տարի հունիսին Ուկրաինան և Լեհաստանը համատեղ միջոցառումներ կանցկացնեն՝ Վոլինյան ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով։
Անցնող շաբաթ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Վոլինի մարզում է եղել նաև Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ այցելելով նույն մարզի արդեն իսկ գոյություն չունեցող Օստրուվկի գյուղ։
Ինչպես հայտնի է, Լեհաստանի և Ուկրաինայի ընդհանուր պատմության ամենազգայուն թեմաներից մեկը հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վոլինում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են, երբ Ուկրաինայի ապստամբների բանակն իրականացրեց մարզում ապրող լեհերի զանգվածային սպանություններ, ինչը Լեհաստանում ներկայումս որակում են որպես ցեղասպանություն։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել