Լիմանում հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
Հուլիսի 8-ի առավոտյան Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Լիման քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Նախօրեին գրել էինք, որ Լիմանի հրթիռակոծության հետևանաքով կա 8 զոհ, ևս 13 մարդ էլ վիրավորվել էր։ Հուլիսի 9-ի առավոտյան Կիրիլենկոն հայտնել է, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 12 մարդ։
Ինչպես նշել էր պաշտոնյան, հրթիռակոծությունն իրականացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Կիրիլենկոն նշում էր, որ հրթիռակոծության տակ է հայտնվել մասնավոր հատվածը, վնասվել է նաև մեկ բնակելի շենք և խանութ։
Բացի այդ, Կիրիլենկոյի խոսքով, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական կողմի հարվածների հետևանքով Ավդեևկա քաղաքում զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս մեկն էլ վիրավորվել է Զակոտնոյե գյուղում։
Լուսանկարը՝ dumskaya.net-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել