«Ես միակն եմ, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը». Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է միակ մարդը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։
«Ես միակ թեկնածուն եմ, ով կարող է հանդես գալ հետևյալ խոստմամբ։ Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը, իսկ հենց դրան մենք գնում ենք։ Մենք շարժվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի ուղղությամբ»,- Այովա նահանգում իր աջակիցների հետ հավաքի ժամանակ հայտարարել է Թրամփը։
Trump: "Before I even arrive at the Oval Office. Shortly after I win the presidency, I will have the horrible war between Russia and Ukraine settled." pic.twitter.com/guwaMqW1tM
— The Post Millennial (@TPostMillennial) July 7, 2023
Հանրապետական նախկին նախագահը հերթական անգամ պնդել է, թե 2024 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակի պարագայում 24 ժամվա ընթացքում Ուկրաինայում վերջ կդնի հակամարտությանը։ «Բոլորը հարց են տալիս՝ կկարողանամ արդյոք ես դա անել։ Բնականաբար, կկարողանամ»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախկին նախագահը նաև ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամում ինքը չի աջակցում կողմերից և որևէ մեկին։ «Գիտե՞ք, թե ես ում կողմից եմ։ Ես ուզում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ, ահա թե ես ում կողմից եմ»,- նշել է Թրամփը։
Այդուհանդերձ, Թրամփը չի մանրամասնել, թե ինչպես է պատրաստվում դադարեցնել պատերազմը։ Իր նախորդ ելույթներից մի քանիսում նա նշել էր, որ «խաղաղության հաստատման համար Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել իր որոշ տարածքներից»։
Լուսանկարը՝ Kelsey Kremer/The Register
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել