HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կարգուկանոնը վերականգնվել է

Ֆրանսիայում մի քանի գիշեր շարունակ տեւած անկարգություններից հետո կարգուկանոնը վերականգնվել է։ Այդ մասին, BFMTV-ի փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Պո կատարած այցից հետո։ 

«Մի քանի գիշեր լռությունից հետո Էմանուել Մակրոնը կարծում է, որ «կարգուկանոնը վերականգնվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Մակրոնը նշել է, որ ֆրանսիական իշխանություններն առաջիկա շաբաթներին մտադիր են կարևոր որոշումներ ընդունել, որոնք երկարաժամկետ ազդեցություն կունենան։

Ըստ BFMTV-ի՝ Մակրոնն այն կարծիքին է, որ ֆրանսիական հասարակությունում հեղինակության պակաս կա, «որը սկսվում է ընտանիքից»։

Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսվել էին հունիսի 28-ի գիշերը։ Պատճառը հունիսի 27-ի առավոտյան ոստիկանների կողմից Փարիզի արվարձաններից մեկի՝ Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ 17-ամյա Նայել Մերզուկի սպանությունն էր, որը, ըստ ֆրանսիական ոստիկանության, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները: 

Դեռահասին սպանած ոստիկանի նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Հունիսի 29-ին նրան մեղադրանք է առաջադրվել, որից հետո վերջինս կալանավորվել է։ Ֆրանսիական դատախազությունը կարծում է, որ կրակ բացելու իրավական հիմքեր չեն եղել։ Ոստիկանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը թիրախավորել է դեռահասի ոտքը, իսկ գնդակը դիպել է տղայի կրծքավանդակին՝ ոստիկանի վրա հարձակման պատճառով։

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով` այս օրերին երիտասարդները ամբողջ երկրի տարածքում հրկիզել են մոտ 12000 ավտոմեքենա, ինչպես նաև՝ ոստիկանության և իշխանության մարմինների շենքեր: Անկարգությունների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 3693 մարդ, որից 448-ը կալանավորվել է։ Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի խոսքով՝ ձերբակալվածների միջին տարիքը 17 է։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter