HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում

Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում։ Այդ երկրի ԿԸՀ նախնական տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 87,05 %-ը։

Երկրորդ տեղում հայտնվել է «Ադոլատ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբախոն Մախմուդովան (4,43%), երրորդ տեղում՝ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Ուլուգբեկ Ինոյատովը (4,02%), իսկ արդեն չորրորդ տեղում՝ Բնապահպանական կուսակցության առաջնորդ Աբդուշուքուր Խամզաևը (3,74%)։

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 79,8 %-ը կամ մոտ 15,6 միլիոն մարդ։ РБК-ն նշում է, որ նախորդ ընտրություններին Միրզիյոևը ստացել էր ձայների 80,31 %-ը, իսկ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 80,04 %-ը։

Եթե մինչ այս Միրզիյոևը պետք է պաշտոնավարեր մինչև 2026 թվականը, ապա հիմա նա Ուզբեկստանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2030 թվականը։

Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրությունների մասին հայտարարել էին 2023 թվականի մայիսին այն բանից հետո, երբ երկրում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարվանից երկարացվեց 7-ի։ Բացի այդ, փոփոխությունները զրոյացրին Շավքաթ Միրզիյոևի նախագահության ժամկետները, որն Ուզբեկստանը ղեկավարում է 2016 թվականից։

Լուսանկարը՝ Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter