Ռուսական զորքերը հրթիռակոծել են Լիմանը. կա 8 զոհ
Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 8-ի առավոտյան հրթիռակոծել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Լիման քաղաքը։ Այդ մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն։
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ հրթիռակոծությունն իրականացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։ Կիրիլենկոն նշում է, որ հրթիռակոծության տակ է հայտնվել մասնավոր հատվածը, վնասվել է մեկ բնակելի շենք և խանութ։
Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝ զոհվել է 8 մարդ։ Եվս 13-ն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ռուսական զինուժը դեռևս չի մեկնաբանել հրթիռակոծությունը։ Լիմանը ռազմաճակատից գտնվում է մոտավորապես 25 կիլոմետր հեռավորության վրա։
Լուսանկարը՝ Լիմանի ոստիկանության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել