HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լվովում հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտարարել է, որ նախօրեին Ուկրաինայի արևմուտքում գտնվող այդ քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ 

Հուլիսի 7-ի գիշերը տելեգրամյան իր ալիքում Սադովին գրել է, որ փրկարարները, որոնք բնակելի շենքի փլուզման վայրում իրականացնում էին որոնողափրկարարական աշխատանքներ, հայտնաբերել են ևս մեկ կնոջ մարմին։

«Դրանով որոնողափրկարարական աշխատանքներն ավարտված են»,- հայտնել է ուկրաինացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հրթիռակոծել էին Ուկրաինայի Լվով քաղաքը։ Հրթիռներից մեկի բեկորներն ընկել էին բնակելի շենքի վրա՝ ավերելով երկու հարկերի բնակարանները։ 

Սադովին հրթիռային հարվածն անվանել էր Ուկրաինայի «քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ամենամասշտաբային հարձակումը» Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր։ «Շատ մեծ ավերածություններ են։ Ավերվել է ավելի քան 50 տուն»,- ասել էր նա՝ հավելելով, որ վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր ուկրաինական գրիվնա։

Լուսանկարը՝ EFE/EPA/MYKOLA TYS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter