HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում պայթյուն է եղել. նախնական տվյալներով՝ կա 1 զոհ և 5 տուժած

Հուլիսի 6-ին՝ ժամը 9:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին: Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ:

***

ԱԻՆ-ի հրապարակած լուսանկարներից մեկում երևում է «Յունիբանկի» վճարային տերմինալը, ուստի կարելի է ենթադրել, որ պայթյունը եղել է հենց «Յունիբանկի» մասնաճյուղում։

Լրացում, 11։15 

«Յունիբանկը» հայտնում է, որ պայթունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:

Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»,- ասվում է «Յունիբանկի» հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter