Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ցուցմունքն այնքան ճիշտ էր, որ հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էր պետք, որ նա գար դատարան՝ ցուցմունք տալու։ Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի մեկնարկին քաղաքացիները բողոքի ակցիա իրականացրին ի պաշտպանություն դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի՝ պաստառներ պարզելով նիստերի դահլիճում:
Հայտնի չէ՝ Քոչարյանը որքան ժամանակ է գտնվելու բժշկական կենտրոնում:
Բողոքը ներկայացվել է սահմանադրական դատարանի`մայիսին կայացրած որոշումից հետո:
-Դատարանն այսպիսով դարձել է գործիք՝ պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար,- հայտարարեց Հայկ Ալումյանը:
Քոչարյանի պաշտպանները, հիշեցնենք, միջնորդել էին նրան ազատ արձակել ստորագրությամբ կամ գրավի դիմաց:
Քոչարյանի պաշտանական թիմը հիշեցրել է, որ մեղադրանքի առաջադրումից հետո նա մշտապես ներկայացել է վարույթ իրականացնող մարմնի առաջին կանչով, մասնակցել է դատավարական գործողություններին, չի խուսափել քննությունից ու չի խոչընդոտել դրան:
Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը:
«Մեղադրյա՛լ Քոչարյան, դու ասել ես՝ ես տղամարդ եմ, իհարկե, տղամարդ ես, տղամարդկություն ունեցիր և քո խստագույն պատիժը կրիր»,- Քոչարյանին դիմեց Գոռ Քլոյանի հայրը;