Յասամանների փունջը դրված է սեղանին: Նազիկն է քաղել հարեւանուհու համար: Մի փունջ էլ դրել է ծաղկամանի մեջ՝ ժամացույցի տակ: Հյուրասենյակի հրդեհից հետո ժամացույցն սկսել է հետ ընկնել, մարտկոցները փոխել են, բայց մեկ է՝ ճիշտ ժամ ցույց չի տալիս:
Ժամանակին Անահիտ Սամվելյանը Մալաթիայի շուկայից առեւտրի ծանր տոպրակները ոտքով բարձրացնում էր 9 հարկ, որտեղ վարձով էին բնակվում:
Ստվարաթղթե արկղերի կտորները, կարծես, աղյուսե պատ լինեն տան ամենացուրտ սենյակում։ Երեկոները դրանք խնամքով կտրտում են, դնում իրար վրա։ Տունը տաքացնելու համար են։
Այս մոտեցումը միայն ճգնաժամը կդարձնի զարգացում, և թույլ չի տա վերարտադրել աղքատությունը Հայաստանում։
Միայն 2019 թ. դեկտեմբեր ամսին մարզպետ Դ. Գեւորգյանը մոտ 13 մլն դրամ է բաժանել 253 քաղաքացու: Այսինքն, միջինը յուրաքանչյուրին տրամադրվել է 50 000 դրամ:
Իրականում, այն ամենը, ինչ կտեսնեք հոդվածում, պարզապես թվեր չեն։ Խորանալու պարագայում կարելի է սրանցով հասկանալ մեր բնակչության մենթալիտետը ու ապրելու դժվարությունները։
74-ամյա Գագիկ Մովսեսյանն ամեն առավոտ նստում է իր կաթնագույն «ՌԱՖ» մեքենան ու թոռանը՝ 4-ամյա Գարիկին, մանկապարտեզ տանում:
Գայանեն պահարանից հանում է նապաստակներով կապույտ մանկական սրբիչը, որ փռի իշաոտնուկի վրա: Խոնավ սենյակում աթոռ չկա, հին, փոս ընկած բազմոցն ու բազկաթոռն են:
Աղքատ են գնահատվել նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից. 2017 թվականին Հայաստանի ամեն չորրորդ բնակիչ ամսական 41 612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: