HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցներում «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակն արդյունավետ վարելու համար վերապատրաստվում է ավելի քան 700 ուսուցիչ

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) համագործակցությամբ սեպտեմբերի 1-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը։

Այս նպատակով ՆԳՆ կրթահամալիրի առցանց լսարանում մասնագիտական վերապատրաստում է անցնում մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 700 ուսուցիչ։ Առցանց դասընթացները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 29-ը։

«Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է ճանապարհային երթևեկության կանոնների ամբողջ շրջանակը՝ ճանապարհային նշաններից ու գծանշումներից մինչև երթևեկության մասնակիցների վարքականոններ, տարբեր իրավիճակների վերլուծություն։ Այս թեմաների համալիր ուսումնասիրությունը կնպաստի ավագ դասարանների աշակերտների՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններին պատշաճ պատրաստվածությանը։

Թեմաների ինտերակտիվ ներկայացումը ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը կվերածի գործնական հմտության, ինչը աշակերտներին կօգնի կողմնորոշվել տարբեր իրավիճակներում թե՛ որպես ուղևոր, թե՛ որպես հետիոտն, թե՛ որպես ապագա վարորդ։

Առցանց դասընթացները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 29-ը։ Վերապատրաստումն ավարտելուց հետո ուսուցիչները նոր մեթոդական գործիքակազմը կկիրառեն դպրոցներում՝ ճանապարհային անվտանգության կանոններն աշակերտների համար դարձնելով վարքագծի մաս»,– նշված է ՆԳՆ տարածած հողորդագրությունում։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter