«Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ:
Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ։
Չնայած շարժման առաջնորդները ձերբակալված են, սակայն Հանրապետության հրապարակում, մոտավոր հաշվարկով, ավելի քան 50 հազար քաղաքացի է ներկա: Հրապարակը ամբողջությամբ լեցուն է մարդկանցով՝ Ամիրյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա:
Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը:
Ժամեր առաջ էլ իրենց բողոքն արտահայտելու համար Գեղարքունիքի մարզի մի շարք քաղաքացիներ որոշ ժամանակով փակել էին Սևան-Երևան ճանապարհի մի հատված՝ Հայրավանք եկեղեցուց ոչ հեռու։
Այսօր Ստեփանավանը ևս միացավ «Քայլ արա, մերժիր Սերժին» ակցիային: Ստեփանավանի ու հարակից գյուղերի բնակիչները տևական ժամանակ փակել էին քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Երկու կողմից առաջացել էր մեքենաների կուտակում, որից վարորդները, սակայն, չէին...
Այս մասին «Հետք»-ին հայտնեց ՔՊ անդամ Հրաչ Հակոբյանը:
Քաղաքացիական անհզանդությունը շարունակվում է:
Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն: