ԵՊՀ-ից մեկնարկել է ուսանողների քայլերթը։ Ակցիան ուղեկցվում է «Քայլ արա վերջին անգամ» կոչերով։ Քայլերթի համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք քայլելու են դեպի մյուս բուհեր, որպեսզի իրենց միանան նաև այլ համալսարանների ուսանողներ։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այս պահին պատասխանում է լրագրողների հարցերին: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա, հատկապես՝ զբոսաշրջության վրա:
«Պարոն Կարապետյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ մենք իհարկե ձեզ թույլ չենք տա, որ դուք փորձեք նման գործողություններ իրականացնել և ինչքան շուտ հասկանանք, այնքան բոլորիս համար ավելի լավ»,- ասաց Փաշինյանը։
Այս պահին աշակերտները «հաղթանակը մերն ա, ազատ, անկախ Հայաստան» կոչերով շարունակում են իրենց երթը։
«Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները այսօր կլինեն Հանրապետության հրապարակում։
Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն:
Ծիծեռնակաբերդ այցելած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների լրագրողները խնդրել են մեկնաբանել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները: Նրանց մեծ մասը հրաժարվեց պատասխանել:
«Վաղը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, շարունակելու և ավարտին հասցնելու ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»,- քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշոտնակատար Կարեն Կարապետյանը քիչ առաջ հաղորդագրություն է հրապարակել իր և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող, սակայն չեղարկված բանակցությունների վերաբերյալ, որը նույնությամբ ներկայացնում ենք: