Էջմիածնի Ջրարբի գյուղի 14/53 ընտրատեղամասում ընտրողներն ակտիվ են, ինչի պատճառոց քվեատուփերի մոտ մարդկանց կուտակումներ են լինում։ Տեղամասում կա 1102 ընտրող, որոնցից այս պահի դրությամբ քվեարկել են 189-ը։ Այս մասին «Հետք»- ի հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի...
Արարատի մարզի Մրգավան գյուղի 12/42 ընտրատեղամասի բակում մարդկանց կուտակումներ են։ Մոտ երկու ժամ է՝ տեղամասի տարածքում շրջում է նաեւ Մրգավանի գյուղապետ Սամվել Վարդանյանը։ Նա մեկ մտնում է տեղամաս, բջջայինից զանգեր կատարում, մեկ՝ տարածքում ինչ որ...
Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 17/32 ընտրատեղամասը գտնվում է գյուղի միջնակարգ դպրոցում: Հանձնաժողովի նախագահ Արմեն Հայրապետյանը, որը ներկայացնում է ԲՀԿ-ն, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 12:30-ի դրությամբ 389 ընտրողից քվեարկել է 115-ը:
ՀԿԿ-ի վստահված անձը փորձում էր խլել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցչի ձեռքից տեսախցիկը:
Նշենք, որ ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական քարտուղար Սարգիս Անտոնյանը քվեարկության խցիկում փորձում էր օգնել ընտրողներից մեկին, սակայն հանձնաժողովի նախագահը նկատեց դա և թույլ չտվեց:
Մամուլում տեղ գտած ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք հրապարակումներին ի պատասխան «Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է և հիշեցնում։
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեխնիկական սարքավորումը դժվարությամբ է գրանցում ընտրողների մատնահետքը: Գրեթե յուրաքանչյուր երրորդը ստիպված է լինում փորձել բոլոր մատնահետքերը:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 31/ 46 ընտրատեղամասում կուտակումներ են:
Ձրառատ գյուղի թիվ 14/52 ընտրատեղամասում ժամը 11-ին ընտրեց նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը: Նա էլ ընտրողների գերակշիռ մասի նման չէր տիրապետում քվեարկության կարգին: