HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթեր՝ Ջրվեժի 3 ընտրատեղամասերում

Ջրվեժ համայնքի (Կոտայքի մարզ) 2\11 ընտրատարածքում առավոտյան ժամը 10-ի դրությամբ 1995 ընտրողից ընտրել էր 150-ը: Տեղամասում այդ պահին տեղի ունեցավ միջադեպ. հանձնաժողովի անդամ Արուսյակ Ազիզյանը («Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ) թանաքոտ ձեռքերով թանաքոտել էր թերթիկները, դիտորդները կարծում էին, որ այդ թերթիկները անվավեր կճանաչվեն, սակայն հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ այդպիսի բան չի լինի։ Տեղամասում անընդհատ հերթեր են գոյանում, վեճ ծագեց հանձնաժողովի նախագահի և ՀՀԿ վստահված անձի մեջ, որին նախագահը մեղադրեց ընտրողին ուղղություն ցույց տալու մեջ:

10։30 Արձանագրեցինք,որ ընտրողներից մեկը ցանկանում էր իր անձնական գրիչով քվեարկել, ինչը կանխեց հանձնաժողովի նախագահը։ Մի քանի րոպե անց այդ նույն ընտրողը ճմռթեց իր ծրարը, եւ նրան տրամադրվեց նոր ծրար։

10։40 Արձանագրեցինք, որ ընտրող Գևորգ Գագիկի Սահակյանը չի ներկայացրել քվեարկության կտրոնը՝ ասելով, թե կորցրել է, իսկ հանձնաժողովի նախագահ Էմմա Գասպարյանը չեղյալ համարեց քվեարկությունը։

11։12 Հերթերը շարունակում են գոյանալ, այս ընթացքում ընտրել է 320 հոգի։ Այս ընտրատեղամասում ընտրողների մեծ մասը տեղյակ չէ ընտրական կարգին։

11։19 Արձանագրվեց հետեւյալ խախտումը. ինքնասոսնձվող դրոշմանիշը կիսով չափ էր կպցվել ծրարի վրա, որը հանձնաժողովի նախագահը պատռեց՝ անվավեր համարելով ու տրամադրեց նոր ծրար:

11։55 Ջրվեժի 2/10 ընտրատեղամասում նկատեցինք, որ 2/11տեղամասի ՀՀԿ-ի վստահված նույն անձը այս տեղամասում նորից վեճ սկսեց՝ կապված հերթերի հետ։ Ժամը 12 ին դրությամբ՝ 1986 ընտրողից այստեղ ներկայացել է 404-ը։ Հերթեր են գոյացել Ջրվեժի բոլոր 3 տեղամասերում էլ: 2/10 տեղամասում այս ընթացքում օգնության խնդրանքով են դիմել 12 քաղաքացի։

Ռաիսա Պապյան, Ռոզա Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter