Հայաստանը մեծ մասամբ ապահովում է ներքին շուկայի համար անհրաժեշտ այն մրգերի ու ընդեղենի պաշարները, որոնք երկրում արտադրվում են։ Շատ քիչ տեսակների դեպքում է ինքնաբավության մակարդակը 100%-ից ցածր։
Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում Երևանի օդի աղտոտվածության մասին խոսակցություններն ակտիվացել են։ Որոշ մարդիկ ասում են՝ հակագազով պետք է փողոց դուրս գալ։
Բանգկոկի քաղաքային իշխանության որոշմամբ՝ այսօրվանից հասարակական տրանսպորտը մեկ շաբաթ կլինի անվճար։ Այս քայլով փորձ է արվում կրճատել տրանսպորտային հոսքը քաղաքի փողոցներում
Бարձր եկամուտ ունեցող երկրներում միջնակարգ դպրոցի աշակերտների 2/3-ը դպրոցական առաջադրանքներ կատարելու համար արդեն օգտագործում է գեներատիվ ԱԲ գործիքներ։
Amazon-ն իր հերթին արդեն 8 միլիարդ դոլար է հատկացրել Anthropic-ին՝ դառնալով ընկերության ամենամեծ ներդրողներից մեկը։ Amazon-ը նախատեսում է օգտագործել Claude մոդելները հաջորդ սերնդի Alexa սարքերի զարգացման համար։
«Հետք»-ը կապ է հաստատել էսքիզային նախագիծ ներկայացրած Սևակ Գևորգյանի հետ՝ պարզելու, թե ինչ է նախատեսվում անել շենքում, և արդյոք այն սկսելու է շահագործվել։ Հուշարձան-շենքի ճակատագրի վերաբերյալ մեր հարցերն անպատասխան են մնացել։
Քանի որ սեփականատերը փոփոխություն կատարելու նախագիծ չի ներկայացրել, այս պահին անհայտ է, թե ինչ փոփոխություններ են կատարվելու ու ինչ նպատակով։
Դեկտեմբերի 23-ին Երևանում լույս տեսավ հայերեն առաջին գիրքը, որն ամբողջությամբ թարգմանվել է արհեստական բանականության միջոցով։ Գրքի թեման էլ հենց ինքն է՝ արհեստական բանականությունը։
Sora-ից կարող եք օգտվել, եթե ChatGPT Plus-ի բաժանորդ եք։ Հավելյալ գումար վճարել պետք չի լինի:
Բեմահարթակին այսօր նա է՝ հեղափոխական ChatGPT-ն, եկել է ոչ թե պարզապես խոսելու, այլ լաց լինելու, աղոթելու, տանջվելու մեղքի զգացողությունից։
Այս մասին երթուղիները սպասարկող մասնավոր ընկերությունները իմացան «Հետքից» կամ ավելի վաղ ուղղակի ենթադրել էին հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգի անցնելու մասին քաղաքապետարանի արած հայտարարություններից։
Լսողության և խոսքի խանգարումներ ունեցողների համար տեղեկատվության հասանելիությունը հաճախ մեծ խնդիր է։ Openhearted ընկերությունը այս խնդիրը լուծելու տեխնոլոգիական լուծում է առաջարկում։
Ցորենի և բրնձի վերաբերյալ քննարկումները հատկապես ակտիվացան վերջին ամսում, երբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Խաղաղության խաչմերուկ» թեմայով համաժողովին առաջարկեց դիտարկել ցորենի փոխարինումը բրնձով՝ որպես ռազմավարական ապրանք։
Տարբեր հարթակներում անընդհատ խոսվում է արհեստական բանականության կարևորության ու դրա հեղափոխական ազդեցության մասին։ Բայց Հայաստանում, գոնե պետական մակարդակում, այդ խոսքերը գործի վերածելու հստակ քայլեր չեն նշմարվում։
Կրակագծում ես։ Աշխարհը շուրջբոլորդ լռում է։ Միայն դու ես ու տասը մետր այն կողմ՝ թիրախը։ Կարգավորում ես շնչառությունդ, կանգնում վստահ։ Ձգանը սեղմում ես զգուշորեն։ Կրակոց։ Չեմպիոնական կրակոց։
Հայաստանի պարենային ապահովության պատկերը վերջին 10 տարիներին փոխվել է. մի շարք ապրանքատեսակների մասով մեր երկիրը ինքնաբավ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալների նվազմամբ։
«Կարծում եմ՝ արհեստական բանականությունը հատկապես օգտակար է, երբ ճիշտ չի աշխատում։ Այսինքն՝ երբ այն «հալյուցինացիայի» մեջ է ընկնում կամ գնում է ուղղությամբ, որը չէիր նախատեսել։ Այդ ժամանակ է այն հետաքրքիր դառնում»,- ասում է Մարտինեսը։
«A2Z» օպերացիայով փորձ է արվել բարձրացնել Ադրբեջանի դիրքը միջազգային հարթակներում ու երկրի մասին դրական պատկեր ստեղծել: Քարոզչական արշավը իրականացվել է տարբեր լեզուներով՝ ներառյալ հայերենը։
4 խաղից հետո Հս. Մակեդոնիան C լիգայի 4-րդ խմբում 8 միավորով առաջին հորիզոնականում է։ Մեր ընտրանին այս պահին 4 միավորով երկրորդն է։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի հետ զրուցել ենք, թե արհեստական բանականությունը ինչ ռիսկերի առաջ է կանգնեցնում մարդկությանը, ու նվազագույնը ինչ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը, որ խուսափի անցանկալի վիճակում հայտնվելուց։
Այս մասին Սիմոնյանը հայտարարեց հոկտեմբերի 12-ին՝ «Krisp» ընկերության կազմակերպած AI Conf 2024-ի ընթացքում։
Մարիամը կոտրել է կարծրատիպը, թե տրոմբոն միայն տղաները պիտի նվագեն, հիմա փողային այս գործքիներին է ծանոթացնում ու նվագել սովորեցնում նաև աղջիկներին։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործընկերության խորհրդական Արևիկ Անափիոսյանը այս օրակարգում կարևորում է թվային խզվածքի խնդիրը, որն առկա է թե՛ երկրների միջև, թե՛ դրանց ներսում։
Համաժողովի մասնակիցները տեքստային կարճ նկարագրություններով տարբեր «գլուխգործոցներ» էին ստեղծում։ Գլուխգործոց, որովհետև հենց այդպես է կոչվում Yandex-ի մշակած մոդելը՝ Шедеврум։
Գաղափարի հեղինակն ասում է՝ Հայաստանում տաղանդավոր մարդիկ ու պայծառ ուղեղները շատ են, սակայն ԱԲ քաղաքը կյանքի կոչելու համար ավելին է անհրաժեշտ։
Քանի որ ոլորտը շատ արագ է զարգանում, պետք են գիտական աշխատանքներ ու նորարարություններ, հենց սրանք էլ Picsart-ում վերածվում են պրոդուկտների ու հասանելի դառնում տեխնո երևակայություն ու հնարավորություններ սիրող մարդկանց։
Վաղվանից էլ երեք օր Մարզահամերգային համալիրում անցկացվելու են արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ տարբեր քննարկումներ, ելույթ են ունենալու հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Արհեստական բանականության ռիսկերի ու իրավական կարգավորումների մասին «Հետքը» զրուցել է ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տաթևիկ Դավթյանի հետ։
Ուսումնական տարին մեկ ամիս է՝ սկսվել է, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ պիտի կազմակերպվեն լողի անվճար պարապմունքները, որոնք, ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի, «իսկապես մեծ հետաքրքրություն» էին առաջացրել։
Microsoft-ը նախատեսում է էներգիա ստանալ 837 ՄՎտ հզորությամբ ռեակտորից, որը բավարար է ավելի քան 800 հազար տան էներգիայի պահանջները բավարարելու համար։
Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի որակավորման քննության ժամանակ GPT-4o-ն ճիշտ լուծել է խնդիրների միայն 13%-ը, մինչդեռ նոր մոդելը ճիշտ է եղել 83% դեպքում։
Մոդելն աշխատում է դեմքի ճանաչման տեխնոլոգիայով։ Եթե նկարներում կրկնվող դիմագծեր, առանձնահատկություններ են հայտնաբերվում, հաշիվներն արգելափակվում են, իսկ նոր գրացումների դեպքում համակարգն ուղղակի թույլ չի տալիս հաշիվ ստեղծել։
Google-ից, Meta-ից, Nvidia-ից, Amazon Web Services-ից ու առաջատար այլ ընկերություններից մասնագետները եկել էին, որ պատմեն իրենց փորձի, հետազոտությունների մասին, խոսեն իրենց գրանցած հաջողություններից ու դժվարություններից։
Կարեն Ավետիսյանը թիմի ղեկավարն է, պատմում է, որ իրենց մշակած տեխնոլոգիայով էլեկտրասրտագրերում արդեն 12 ախտաբանություն (պաթոլոգիա) են կարողանում հայտնաբերել։ Ավետիսյանը շեշտում է՝ բժիշկներին չի փոխարինելու իրենց համակարգը, օգնելու է։
Անգամ լողավազանի տեղակայման բնակավայրում սովորող ամեն 162 դպրոցականից միայն 1-ը ծրագրից օգտվելու հնարավորություն կունենա։
Սա ընկերության երկրորդ ռոբոտն է, որը գործում է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայով, սովորում է սեփական սխալներից ու որոշումներ կայացնում «մարդու նման»։
Հունվար-հունիս ամիսներին Երևանում 534 արձանագրություն է կազմվել, որից 147-ը՝ փոշեկլանիչ ցանցերի, 78-ը՝ օդի մոնիթորինգի սարքերի բացակայության մասով, իսկ 24 դեպքում շինհրապարակների կահավորման այս երկու բաղադրիչներն էլ առկա չեն եղել։
«Ի՞նչ ես փնտրում»․ այս հարցով է դիմավորում քեզ արհեստական բանականությամբ աշխատող որոնողական նոր համակարգը։ Հղումների ավանդական և երկար ցանկի փոխարեն, սակայն, տեքստային համառոտ նկարագրություններ ես ստանում։
Ըստ Parametrix-ի վերլուծության՝ ֆինանսական ամենամեծ ուղղակի կորուստները կրելու են առողջապահական ոլորտի ընկերությունները։
Միայն այս տարի վթարների հետևանքով տուժել է 23 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է, մեկը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, մյուսները, ըստ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի, լուրջ վնասվածքներ չեն ստացել։
Հրանտ Խաչատրյանի հետ խոսել ենք Հայաստանում արհեստական բանականության համայնքի, պետություն-գիտական համայնք համագործակցության, սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման բարդությունների ու այլ հարցերի մասին։
Այսօր Windows-ի հազարավոր համակարգիչներ մահվան կապույտ էկրանի (BSoD) խնդրին են բախվել։ Այս խափանումն ամբողջ աշխարհում ազդել է բանկերի, ավիաընկերությունների, հեռուստատեսային հեռարձակողների, սուպերմարկետների և շատ այլ բիզնեսների վրա:
«Բանական արհեստականություն» հաղորդաշարի նոր էպիզոդում պատմել ենք Apple Intelligence-ի ու Samsung Galaxy AI-ի մասին։
Ազգային ժողովի բակում սրճարան կառուցելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ 2021-ի օգոստոսին էր խոսել։
Հայաստան է տեղափոխվել և պատիժը այստեղ է կրում արտերկրում դատապարտված ՀՀ 15 քաղաքացի, որից 13-ը Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից։
Տեխնոլոգիայի բերած փոփոխությունների, կրթական համակարգում կիրառվող նոր մեթոդների մասին «Հետքը» զրուցել է Վաշինգտոնի նահանգային համալսարանի դասախոս, արհեստական բանականություն դասավանդող Քրիս Քոունիի հետ:
Բացի Ակբա բանկի բաժնետեր լինելուց, Մուշեղ Խաչատրյանը բանկում նաև վարչական պաշտոն է զբաղեցնում։
Սպարտակը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-ի ԱԲ դասարանից է։ Ոչ թե 10-ի Ա կամ 10-ի Բ, այլ ԱԲ։ Այսպես են կոչվում Երևանի և 6 մարզերի դպրոցների 18 դասարաններ, որտեղ աշակերտները արհեստական բանականություն են ուսումնասիրում։
Խմբային փուլի հանդիպումներից հետո A խմբում Գերմանիան 7 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց, Շվեյցարիան երկրորդն է 5 միավորով։