HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Google-ը շարունակում է խոշոր ներդրումներ կատարել OpenAI-ի մրցակից Anthropic-ում

Google-ը ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի նոր ներդրում է կատարել ChatGPT-ն ստեղծած OpenAI-ի մրցակից Anthropic-ում։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նախկինում Google-ն ընկերությանը հատկացրել էր շուրջ 2 միլիարդ դոլար։

Anthropic-ը, որն առավել հայտնի է արհեստական բանականության Claude մոդելներով, գեներատիվ արհեստական բանականության ոլորտում առաջատար նորաստեղծ ընկերություններից է, մրցակցում է OpenAI-ի և Իլոն Մասկի xAI-ի հետ: 2021 թվականին ընկերությունը հիմնադրել են OpenAI-ի մի խումբ նախկին աշխատակիցներ: Claude-ը արհեստական բանականության մյուս մոդելներից առանձնանում է հայերենի գերազանց իմացությամբ։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Anthropic-ը բանակցում է Սիլիկոնային հովտի մի շարք առաջատար ներդրողների, այդ թվում՝ Lightspeed Venture Partners-ի հետ։ Հնարավոր 2 միլիարդ դոլար լրացուցիչ ներդրումներից հետո ընկերությունը կգնահատվի 60 միլիարդ դոլար՝ եռապատկելով նախորդ տարվա ցուցանիշը։ 

Amazon-ն իր հերթին արդեն 8 միլիարդ դոլար է հատկացրել Anthropic-ին՝ դառնալով ընկերության ամենամեծ ներդրողներից մեկը։ Amazon-ը նախատեսում է օգտագործել Claude մոդելները հաջորդ սերնդի Alexa սարքերի զարգացման համար։

Ըստ Financial Times-ի աղբյուրի՝ Anthropic-ի եկամուտը դեկտեմբերին հասել է տարեկան 1 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ տասն անգամ։ Սակայն, ինչպես փոխանցում է լրատվամիջոցը, ներդրողները չեն ակնկալում, որ Anthropic-ն ու իր մրցակիցները մոտ ապագայում շահույթ կունենան՝ հաշվի առնելով ԱԲ մոդելների մշակման ծախսատար լինելու հանգամանքը։

Կարդացե՛ք նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter