HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է նախորդ քննարկումների արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ընդգծել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմի ներդրման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների, այնպես էլ պետության տնտեսական կայունության, օրինականության վերականգնման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից:

Ներկայացնելով հայեցակարգը՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է ակտիվների կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, բռնագանձված ակտիվների կառավարման ընդհանուր սկզբունքներին, բռնագանձվող ակտիվների տեսակներին ու կառավարման առանձնահատկություններին: Մանրամասներ են ներկայացվել բռնագանձված ակտիվների միասնական էլեկտրոնային ռեեստրի վերաբերյալ, որի նպատակն է ապահովել թափանցիկության և հաշվտեվողականության սկզբունքները:

Ծավալվել է քննարկում ակտիվների կառավարման միասնական համակարգի, կառավարման ենթակա ակտիվների շրջանակի և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և հանդես եկել առաջարկություններով վերոնշյալ ուղղություններով։

Ընդգծելով, որ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության և տնտեսական բարեփոխումների առանցքային առաջնահերթություններից է՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտում հայեցակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter