HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ձերբակալել են Վեդիում լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին

Հուլիսի 18-ին Վեդի քաղաքի 26-ամյա բնակիչը, կենցաղային հարցերից վրդովված, իր բնակարանում չորս անգամ օդ է կրակել իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի լուսաձայնային ատրճանակից։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները, ստացված տեղեկությունների հիման վրա, մեկնել են դեպքի վայր, պարզել հանգամանքները, իսկ 26-ամյա երիտասարդը հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Այս միջադեպը, սակայն, որոշ լրատվամիջոցներում ներկայացվել է մանիպուլյատիվ ձևակերպումներով՝ ստեղծելով տեղի ունեցածի իրական բնույթին չհամապատասխանող տպավորություն։ Կոչ ենք անում զերծ մնալ դեպքերի արհեստական ուռճացումից՝ հանրությանը ներկայացնելով ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter