ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 14:00-ի դրությամբ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ժամը 14:00-ի դրությամբ՝ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների հետևյալն են՝
- Արմավիրի մարզի Ֆերիկ համայնք-25.15%
- Լոռու մարզի Թումանյան համայնք-33.04%
- Լոռու մարզի Լերմոնտովո համայնք-16.50%
- Կոտայքի մարզի Արզնի համայնք-24.67%
«Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են 19 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Ազատ քվե» և Անկախ դիտորդ հասարակական դաշինք։ Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է զանգվածային լրատվության միջոց։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12:00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի ԿԸՀ համացանցային կայքում»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել