«ԴասաTOOL». ինչպես պարզել կայքի տիրոջը
«Հետքը» շարունակում է վիդեոդասերի միջոցով պատմել օգտակար գործիքների մասին, որոնք, մասնավորապես, լրագրողներին ու փաստերի ստուգմամբ հետաքրքրված անձանց կօգնեն գտնել օգտակար տվյալներ: Նախկինում արդեն պատմել ենք այն մասին, թե ինչպես կարելի է արդյունավետ որոնում կատարել համացանցում եւ սոցիալական ցանցերում, ստուգել լուսանկարներ եւ տեսանյութեր, քարտեզներ ստեղծել, տեղորոշում կատարել, օգտվել բաց աղբյուրներից եւ այլն։
Շարքն այսուհետ կկոչվի «ԴասաTOOL»: Մեր բոլոր վիդեոդասերը կարող եք գտնել այստեղ:
Երբեւէ ստացե՞լ եք կասկածելի նամակներ, որոնք ձեզ անհավանական ժառանգություն, շահումներ կամ «էքսկլյուզիվ» առաջարկներ են խոստանում՝ ինչ-որ անհայտ կայքի հղումով անցնելու դեպքում։
Այսօր կպատմենք Who is գործիքի մասին, որն օգնում է պարզել՝ ո՞վ է կանգնած տվյալ կայքի հետևում, ե՞րբ է այն ստեղծվել, եւ, մեծ հաշվով, արդյոք արժե վստահել դրան։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել