HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։28-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Թարմացում․ պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մոտ 50-րդ կմ-ին Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, շրջվել ձորակը (մոտ 3 մ) և բախվել ծառին. վարորդը և ուղևոր Մ․ Ս․-ն տեղում մահացել են:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տուժած ուղևորներ Մ․ Բ․-ն (ծնված 1988 թ․), Ռ․ Կ․-ն (ծնված 1993 թ.) և Է․ Գ․-ն (ծնված 1982 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։

Վարորդի և ուղևորի դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter