Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանն իր ֆեյսբուք էջում հայտարարել է, որ միանում է համաժողովրդական շարժմանը:
Այս կոչի վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակվել ՈՉ Հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում ֆեյսբուքյան խմբում։
Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում և Կողբ համայնքի դպրոցներում դասադուլ է։
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մի շարք ուսանողներ ու աշակերտներ այսօր դասադուլ են հայտարարել։
Տավուշի թեմի առաջնորդ.«Եթե ժողովրդի մասսայական զանգվածային պահանջը իշխանափոխությունն է, և դա իրականանալի է, պետք է իրականանա»
Այսօր ևս Սևանում շարունակվում են բողոքի ցույցերը: Տասնյակ երիտասարդների, աշակերտների երթը մեկնարկել է Սևանի պետական քոլեջից: Այնուհետև քայլերթով շրջել են քաղաքի փողոցներով '«միացիր», «Նիկոլ վարչապետ», «ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով:
Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան չկայացած բանակցություններից հետո 11:00-ին Երևանի Հանրապետության հրապարակից «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշնիյանի գլխավորությամբ քայլերթ մեկնարկեց: Ներկայացնում ենք «Հետք»-ի ֆոտոթղթակից Հակոբ Պողոսյանի լուսանկարները:
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը,...
Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները ժողովրդի շարքերում են և անվերապահորեն պաշտպանում են նրա արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը: