Հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել Հանրապետության հրապարակում: Նրանք փակել են նաեւ հրապարակ տանող եւ դրանից դուրս եկող ճանապարհները։
Մայիս 2-ին՝ վաղ առավոտից, Նոր Նորք տանող ճանապարհը բոլոր կողմերից փակ է: Գայի պողոտայի բոլոր խաչմերուկներում մեքենաները փակել են ճանապարհը, իսկ երիտասարդներն ու երեխաները երգ, պար եւ խաղեր կազմակերպելով զվարճանում են: Ճանապարհը բացվում է միայն...
Սերժ Թանկյանը նաև առանձին գրառմամբ նշել է, որ ժողովրդի շարժմանը դիմակայելն անօգուտ է: Թանկյանն ափսոսանք է հայտնել, որ մինչ այժմ չի կարողացել միանալ ժողովրդին վատ վիրուսի պատճառով, սակայն խոստանում է շուտով լինել Հայաստանում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ հաղորդագրություն է հրապարկել, որը նույնությամբ ներկայացնում ենք
«Եղվարդցիները ընտրություններին ձայն են տվել Արամ Հարությունյանին, և այժմ նրանից պահանջում են գալ և պատասխան տալ, թե ինչու մեր ընտրած պատգամավորը ԱԺ նիստին չի քվեարկել ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին»,- իր խոսքը եզրափակեց Գարիկ Գևորգյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտից ԱԺ հերթական նիստը չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով։ Այս պահին գրանվել է 33 պատգամավոր։
Գեղարքունիքի մարզի որոշ քաղաքներ ու գյուղեր միացել են այսօրվա անհնազանդության ակցիաներին։
Արարատ քաղաքի գլխավոր մուտքնը ամբողջությամբ փակ է։
Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության աշխատակիցները ցանկացել են միանալ ցուցարարներին, սակայն ընկերության տնօրինությունը նրանց թույլ չի տալիս և փակ է պահում բաց հանքի տարածքը: