Հայկազ Բաղմանյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները։
Հիշեցնենք, որ ըստ Դատախազության ուսումնասիրության՝ Սուրիկ Խաչատրյանը մի շարք անձանց, այդ թվում՝ Հայկազ Բաղմանյանին, որպես փոխառություն՝ գումարներ էր տվել․ Հայկազ Բաղմանյանին պարտքով տված գումարի չափը 10 մլն դրամի չափով էր։
Հ.Բ.-ի նկատմամբ կիրառվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ բացակայելու արգելքը։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ:
Իր որոշմամբ գեներալին օգնել է կառավարությունը
Գեներալ Հայկազ Բաղմանյանը տարիներ շարունակ հայտնվել է տարբեր սկանդալային պատմությունների մեջ: Մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, բայց դրանցից հետո ոչինչ տեղի չի ունեցել, գեներալի գործերն ավելի են լավացել, բիզնեսը` ծաղկել:
«1992 թ. օգոստոսի 30-ի գիշերը վահանցիները տներից թափվել էին դուրս. գյուղից 4 հոգի թուրքի գնդակից ընկել էր: 15 տարի հետո նույն օրն ամբողջ գյուղն էլի փողոցում էր. հայ գեներալը ծեծում էր գյուղի երեխեքին»
Մարտի 23-ին Երեւանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ ստուգայց են կատարել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, Բաբայան փողոցին հարող տարածքում եւ պարզել, որ այդտեղ կատարվել են ապօրինի հողազավթումներ եւ իրականացվել է շինարարություն: