Կապանի «Սյունիք» օդանավակայանը այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում սպասարկել է 899 ուղեւորի: Սրանք բոլորը Երեւան-Կապան-Երեւան չվերթի ուղեւորներ են, քանի որ օդանավակայանն այլ չվերթեր առայժմ չի սպասարկում:
Կապանի «Սյունիք» օդանավակայանը մեկ քայլով մոտեցել է միջազգային օդանավակայան դառնալու նպատակի իրագործմանը:
Կապանի «Սյունիք» օդանավակայանում միջազգային թռիչքներ կազմակերպելու համար ներկայում ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ:
Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն, որի գնահատումից հետո վերջնական լուծում կտրվի այս օդանավակայանի շահագործման հարցին:
Կապանի «Սյունիք» օդանավակայանը 2023 թ. 5 ամիսների (օգոստոս-դեկտեմբեր) ընթացքում սպասարկել է 207 ուղեւորի:
Կառավարությունն այսօր որոշել է ԱԺ-ին առաջարկել, որ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանվի «Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքից:
Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր:
Նախարարը հայտնեց, որ 4 անգամ թռիչքներ չեն իրականացվել՝ եղանակային պայմաններից ելնելով: Նման վիճակներ, ըստ Սանոսյնանի, եղել են նաև խորհրդային տարիներին: Ընթացքում նոր սարքավորումներ պետք է տեղադրվեն:
Հուլիսի 13-ին Կառավարությունը որոշել է Ստեփանավանի օդանավակայանը հանձնել ՊՆ-ին: Որոշումը գործադիրը կայացրել է չզեկուցվող կարգով, այսինքն՝ Կառավարության նիստի ժամանակ սրա վերաբերյալ քննարկում չի ծավալվել: