Առաջին հարվածը հասցվել է արդյունաբերական գոտուն, երկրորդը՝ մասնավոր հատվածին։ Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Հայտնի է 1 զոհի մասին, որը խաղաղ բնակիչ է։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հուլիսին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Կիևին ամերիկյան աջակցությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության երկրորդ գագաթնաժողովի ծրագիրը պետք է պատրաստ լինի մինչև 2024 թվականի նոյեմբեր: Այդ մասին հայտնում է Суспiльне-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցություններ է վարում հացահատկի սևծովյան գործարքի վերականգնման հարցով, սակայն արդյունքներ դեռևս չկան:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ֆլորիդա նահանգում կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ռուսական զորքերը հուլիսի 8-ի առավոտյան զանգվածային հարվածներ են հասցրել Կիևին և Ուկրաինայի մյուս քաղաքներին։ Վերջին տվյալներով՝ միայն Կիևում կա 10 զոհ և 35 վիրավոր։ Հարվածի տակ է հայտնվել նաև ուկրաինական մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ով Պեկին է ժամանել Ուկրաինայում խաղաղության հաստատման իր առաքելության շրջանակներում։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Ուկրաինան Էստոնիայից ստացել է փոքր հեռահարության Mistral զենիթահրթիռային համալիրներ և դրանց հրթիռները։ Այդ մասին հայտնում է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հնարավոր է համարել խաղաղության բանակցությունների վերաբերյալ ուկրաինական կողմի առաջարկները միջնորդների միջոցով Ռուսաստանին փոխանցելու տարբերակը։