Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
ԱՄՆ փոխնախագահը օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի ունեցավ վերջինիս հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը:
ՀՀ վարչապետին և ԱՄՆ փոխնախագահին են ներկայացվել TRIPP նախագծի իրականացման, Firebird ընկերության կողմից Հայաստանում ԱԲ գործարան և տվյալների կենտրոն կառուցելու ծրագրի մանրամասները և «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրում են երկկողմ փաստաթուղթ և հանդես գալիս հայտարարություններով։
Ջեյ Դի Վենսն օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։