Ընկերություններից առնվազն 14-ի հիմնադիրը, իրական սեփականատերը կամ ղեկավարը Ռուսաստանի քաղաքացիներն են։
Ունենալով այդ ընկերությունների մի մասի ցանկը՝ պարզել ենք, որ դրանցից 14-ը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել են, 4-ը լուծարման գործընթացում է։
«ՎիԷմուեր Իսթերն Յուրոփ» ՍՊԸ ընկերությանը՝ VMware-ին, այս ծրագրի շրջանակներում հատկացվել է 372 մլն դրամի (այսօրվա փոխարժեքով մոտ 964 հազար ԱՄՆ դոլար) աջակցություն։
Ծրագիրը դեռևս չի ամփոփվել և ամփոփումից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ աջակցության արդյունավետության վերլուծությանը:
Մինչդեռ այս աջակցության հայտարաված նպատակներից մեկն այն էր, որ ընկերությունները հետագայում պահպանեն իրենց աշխատակիցների քանակն ու աշխատավարձերը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաստատմամբ աջակցություն ստացած ՏՏ ընկերությունների ցանկում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց սեփականատերերը կա՛մ օտարերկրյա քաղաքացիներ են, կա՛մ այլ երկրներում գրանցված ընկերություններ։
Մեր ունեցած 111 պայմանագրերի ցանկում ամենախոշոր աջակցությունը ստացել են երկու ընկերություն՝ «Պիկսարտ»-ը (Pics Art) և «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ-ն՝ յուրքանչյուրը 400 միլիոն դրամ։