Ադրբեջանական ուժերը 2020 թվականի հոկտեմբերի 27-ից 31-ը ընկած ժամանակահատվածում գրավել են Արցախի Մարտունու շրջանի Զարդանաշեն և Սարգսաշեն գյուղերը։
Տանկերը տեսնելով՝ ուրախացա․ այս հրե հզորությունը մերն է։ Այդ բարձունքը գումարտակի վերահսկիչ դիտակետն էր. Հետո իմացանք, որ այդ երկու տանկը վաղուց խփված էին, և հակառակորդը մեզնից առաջ արդեն այդ վերահսկիչ դիտակետում էր։
2020թ-ի հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Մարտունու շրջանի Շեխեր գյուղից հրետանու աջակցությամբ դուրս եկան գյուղում մնացած վերջին մարդիկ։ Այդ օրը վեցօրյա մարտերից հետո Շեխերն ամբողջությամբ անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։
Գյուղերի պաշտպանության գործում կանոնավոր բանակային ստորաբաժանումներ գործնականում չեն եղել, գյուղերի պաշտպանությունը ստանձնել են գյուղացիներից կազմված խմբերը։
Նոյեմբերի 6-ին Դավիթ Հովհաննեսյանը վիրավորվել է Շուշիի մատույցներում։
-Էս հուշ մնաց Շուշիից,- ասում է 15-ամյա Զոյան՝ նայելով քրոջ՝ Մարիամի բերած բանալիներին։
Երբ վերակենդանացման բաժանմունքում էի, մայրս մոտեցավ ինձ, համբուրեց ճակատս ու ժպտաց: Նա անվերջ նայում էր ինձ: Երբ ես ասացի, որ ոտքերս չեմ զգում՝ չիմանալով, որ նա դեռ ոչինչ չգիտի, մայրս զսպեց իրեն, որ ես վատ չզգամ, ու ասաց. «Ոչինչ, կզգանք, չմտածես»։
«Պատերազմը ամեն ինչ փոխեց, ընձի փոխեց, ես հմի մարդկանց կեղծն ու ճիշտը էնքան լավ կհասկնամ, որովհետև երբ կյանքի ու մահվան շեմին տեսա, թե ինչխ կպահեն իրանց մարդիկ, ըդիկ ընձի շատ բան սորվցրեց»։
Հոկտեմբերի 28-ին հերթական կանչից վարադառնալուց, Շուշիիում ԱԹՍ-ի հարվածից վիրավորվում են երեք փրկարար, որից մեկը Կարոտն էր: