Արմեն Բիլյանը գտնվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և պահանջում է, որ իրեն տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, քանի որ բուժման կարիք ունի։
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Հետք»-ին պարզաբանում են՝ որևէ հրահանգ չկա, որ բանկերը ՌԴ քաղաքացիների դիմումներով հաշիվներ չբացեն:
Կառավարությունը 3 ամսվա ընթացքում Նանա Մուրադյանին պետք է վճարի 20 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ նրա որդու կյանքի իրավունքի խախտման համար:
Գլխավոր դատախազությունից էլ հայտնեցին, որ հացադուլի մեջ գտնվող Հրայրի եղբոր՝ Սարգիս Սաֆարյանի դիմումը դատախազությունը ստացել է, ուսումնասիրվում է, և արդյունքների մասին կտեղեկացնեն դիմումատուին:
Ուտկաշ Արյան սովորում է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ֆակուլտետում: 6-րդ կուրսի ուսանող է և հայտնվել է անելանելի դրության մեջ. համալսարանը զրկվել է լիցենզիայից, եւ նա չի կարող ավարտական փաստաթուղթ ստանալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ ․․ ձայնով հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ներկայացվածը պաշտոնական տվյալներ են, սակայն իրական պատկերն այլ է:
Շինարարական աղբավայրի վրա ավելանում է նաև կենցաղային աղբը, և շոգերն ընկնելուն պես տարածքը վերածվելու է սողունների ու կրծողների համար բարենպաստ միջավայրի:
2021թ. ընթացքում հավանության է արժանացել 38 համայնքի կողմից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր:
Խոյ խոշարացված համայնքի խաղողագործ Դավիթ Կիրակոսյանն ասաց, որ 10 տարուց ավելի խաղող է մշակում և հանձնում գործարաններին: Այս տարի մթերող գործարանից հայտնել են, որ վերանայվելու են պայմանագրերը, հնարավոր է՝ մթերում չկատարվի:
Որևէ պետական մարմին տեղեկություն չունի, թե Հայաստանում քանի ավտոմեքենայի վրա է տեղադրված գազաբալոնային համակարգ: Նման հաշվառում երբևէ չի իրականացվել:
Դատավոր Իսկանդարյանը «ոչխար» է անվանել ոստիկանության ծառայողին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետք»-ին պատասխանել են, որ Հանրապետության 21 խոշորացված համայնքում ավագանու խմբակցությունների համար չկան բավարար պայմաններ, իսկ 17-ում՝ մասնակի են:
Հատկապես ամառվա ամիսներին դատապարտյալները դժգոհում են հեղձուցիչ օդից և օդի բարձր ջերմաստիճանից:
Արտահերթ ընտրություններ նշանակելուց մեկ օր անց՝ հունվարի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նրա սանիկ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Ռաֆիկը պատմել էր անձնագիրը կորցնելու մասին: Այժմ Ռաֆիկի գտնվելու մասին որևէ մեկը տեղեկություն չունի, չգիտեն, թե ինչ առողջական վիճակում է գտնվում:
Արգիշտի Մեխակյանն ասաց, որ մարտի 12-ին շաբաթօրյակ են հայտարարել և համայքններում մաքրելու են աղբը:
Շահերի առկայության մասին հանրությունը կարող է իմանալ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող շահերի հայտարարագրից, ինչը սակայն, չի իրականացվում:
«Հետք»-ի հարցերին պատասխանում է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը:
2021թ. ընթացքում ծառայողական քննությունների արդյունքներով աշխատանքից ազատվել է ոստիկանության 41 ծառայող: Ծառայությունից ազատվածների կեսը թույլ են տվել կոպիտ կարգապահական խախտումներ:
Արարատյան դաշտը սնող և հիմնական ջրաղբյուր հանդիսացող առավել խոշոր 5 ջրամբարներում հավաքված ջրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պակաս է:
Նշենք, որ երկու հայցադիմումները և վերաքննիչ բողոքը ընդունվել են վարույթ:
Սիմա Իսկանդարյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
«Covid-19»-ից մահացել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սևան» ստորաբաժանման ղեկավարը:
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ անվճար երթուղին լուրջ ծախսեր չի նախատեսում և դրա համար «չարժեր նույնիսկ քաղաքացիներից գումար վերցնել»: Նրա հավաստմամբ, օրական 3500 դրամի չափով գազի գումար է պահանջվում:
Որոշ համայնքներում երեխաները սովորում են վթարային շենքային պայմաններում:
Ոչ մեծ ծանրության հանցանքների դեպքում, դատավորի ծանրաբեռնվածության պատճառով կարող է դատաքննությունը ձգձգումներով տեղի ունենա, և հարցը դատավճիռ կայացնելուն չհասնի:
Վերջին 4 ամիսների ընթացքում գյուղատնտեսական պարարտանյութերի գինը հայաստանյան շուկայում թանկացել է 60-70%-ով: Նախկինում 7500 դրամով վաճառվող պարարտանյութն այսօր արժե 24-25 հազար դրամ:
Մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ այս տարի նշված ճանապարհահատվածը վերանորոգվելու է:
Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ նախկինում ևս մանկապարտեզը ձմռան ամիսներին չի գործել: Վերջին անգամ կենտրոնացված ջեռուցում ունեցել են խորհրդային տարիներին: Մինչև ձմռան ամիսները, ցուրտ օրերին էլեկտրական սալիկներով են ջեռուցել:
Ինչ վերաբերում է կարգավորումների հիմնավորվածությանը, Դատարանը գտել է, որ քանի դեռ վիճարկվող դրույթները չեն ընդունվել և գործածության մեջ դրվել օրենքով սահմանված կարգով, դրանց հիմնավորվածության հարցն առարկայազուրկ է։
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ գործուղվածի կարգավիճակը «հարմարավետ» է դատավոր Հասմիկ Ջալալյանի համար:
Մանդատները վայր դնելու մասին հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը։
2021թ. դեկտեմբերի 30-ին վարչական դատարանն անվավեր է ճանաչել Վոլոդյա Գրիգորյանին համայնքապետ ընտրելու՝ ավագանու որոշումը։ Դրանից հետո ավագանին հունվարի 5-ին դարձյալ նիստ էր հրավիրել, որը չէր կայացել, այսօր նույնպես նիստը կարող է չկայանալ։
Սակայն մենք խոսել ենք մարզպետարանի 5 աշխատակիցների և որևէ մեկը գրավոր չի հայտնել, որ դեմ է տեղեկատվություն տրամադրելուն: Առաջին անգամ լրագրողից են տեղեկացել, որ գրավոր նման դիրքորոշում են հայտնել:
Մեղադրյալի կարգավիճակ ունեն նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետը, նույն բաժնի պետը, նախարարի խորհրդականը:
Խոսելով ի հայտ եկած դժվարություններից, Ա. Մեխակյանը նշեց՝ այն պահանջները, որ իրենք և բնակիչներն ունեն խոշորացման արդյունքում, իրականում դժվար է կատարելը, թեկուզ՝ մասամբ:
Նախագիծը կներառի փոփոխություններ, թե անհամատեղելիությանը վերաբերող, թե շահերի բախմանը վերաբերող հոդվածներում
Նշենք, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի:
Համայնքի ղեկավարի մասով արձանագրվել էր անհամատեղելիության խախտում:
Ոստիկանության հետ բանակցություններից հետո Վոլոդյա Գրիգորյանի և ավագանու անդամների համար բացվեց համայնքապետարանի դռները, վերջիններս ներս մտան:
«Դրանք բոլորը մնացել են առանց հաստատման, բոլորը պետք է նախորդ տնօրենի ժամանակ հաստատվեին: Գրվել է, որ հաստատվել է, սակայն հաստատված չէ»,-նշում է քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողը:
Քաղաքապետարանը նվերներ է պատրաստել մանկապարտեզ հաճախող երեխաների համար:
Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) ամսվա ընթացքում մի քանի որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին:
Նորավան համայնքի ղեկավարից պարզաբանում ստանալ չհաջողվեց. անհասանելի էր:
Իրավապաշտպանի խոսքերով՝ հայկական կողմի առաջ քաշած հարցը վերաբերում է խտրականության բոլոր ձևերի վերացմանը և գերիների խնդիրն ուղիղ կապ չունի դրա հետ:
Միայն Փարաքար համայնքում է հաղթահարվել մասնակցության 50%-ի շեմը։