Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, նաև ընկել է ծառ՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին քարը (մոտ 1 խմ) հեռացրել են ավտոճանապարհից և մասնատել ծառը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել