HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Հարավային Ավստրալիա նահանգի կողմից Արցախի ճանաչման բանաձևին

Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Շարունակվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ օտարերկրյա տարբեր պետությունների վարչատարածքային միավորների մակարդակով։ Այս գործընթացում վերջին ձեռքբերումն էր Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչող և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը։

Կարևորում ենք,  որ բանաձևում դատապարտվում են 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական զինված ագրեսիան, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շարունակվող հայատյացության քաղաքականությունն ու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը, ինչպես նաև կոչ է արվում Ավստրալիայի դաշնային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն առանցքային նշանակություն ունի նրա ժողովրդի՝ իր հայրենի հողում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու և արարելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Այն նաև լրացուցիչ խթան կհանդիսանա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի և տևական կարգավորման համար, որի հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն ու Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայի դադարեցումը։

Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց որոշիչ ներդրումն են ունեցել նշված բանաձևի ընդունման գործում։ Բարձր ենք գնահատում Հարավային Ավստրալիա նահանգի օրենսդիր մարմնի այս վճռական դիրքորոշումը, որը հավաստում է մարդու իրավունքների, ազատության և արդարության գաղափարներին իրենց հավատարմության մասին»։

Մեկնաբանություններ (1)

HAGOP
WHY ARMENIA DOES NOT RECOGNIZE ARTSAKH?????????????????????????????????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter