Քիչ առաջ մեզ հետ կապ հաստատեց քաղաքացի Լիլլի Ղազարյանը՝ հայտնելով, որ մոտ մեկ ժամ առաջ բերման են ենթարկել «Help Systems» IT ընկերության աշխատակիցներից մոտ տասը հոգու, ովքեր միացել էին ցույցին։
Ազատության հրապարակից 22 քաղաքացի է բերվել ոստիկանության Էրեբունու բաժին, որոնցից 1-ը` անչափահաս: 5 հոգու, այդ թվում Գեորգի Վարդանյանին, արդեն բաց են թողել:
«Ինձ հաջողվեց փախչել, և ես մի բարի մարդու մեքենայով հիմա իջնում եմ Երևան: Հայկ Բարսեղյանը մնացել է ոստիկանների շրջափակման մեջ: Փորձում էին իջեցնել անվադողերը, իսկ հիմա էվակուատորին են սպասում»,- պատմեց Աշոտ Խաչատրյանը:
Երևան քաղաքի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում ոստիկաններին տեղափոխում են պետհամարանիշերը փակած «Ֆորդ» մակնիշի մարդատարներով:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ոստիկանները Երևան-Աբովյան մայրուղուց բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան և տարել են Աբովյան քաղաքի ուղղությամբ, սակայն ճանապարհի կեսից բաց են թողել:
Մի խումբ քաղաքացիներ քիչ առաջ հավաքվել են Աշտարակի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երթ իրականացնելու համար: Այս մասին «Հետք»-ին ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշ Ամիրբեկյանն, ով Աշտարակի բնակիչ է:
Այսօր առավոտից «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոմեքենաներով փակել էին մայրաքաղաքի Վաղարշյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկը:
Մի խումբ քաղաքացիներ փակել են Արաբկիր վարչական շրջանի Գալուստ Գյուլբենկյան փողոցը:
Ուղիղ միացում երևանյան երթից