«Deutsche Welle»-ն գրում է, որ մայիսի 4-ին, դաշնային մի շարք հողերում թույլատրվել է վերականգնել վարսավիրանոցների աշխատանքը, հարյուր հազարավոր դպրոցականներ վերադարձել են դպրոց, իսկ եկեղեցիները, մզկիթները և սինագոգները կրկին սկսել են գործել։
Meduza-ն հավաքել է մի քանի լուսանկարներ, որոնք ցույց են տալիս կյանքն Իսպանիայում՝ կարանտինի մեղմացումից հետո։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մոտ կես ժամ առաջ Երեւանում վայրէջք է կատարել Բեյրութից ժամանած լիբանանյան «Middle East Airlines» ավիաընկերության օդանավը, որը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացիների:
Մենք արդեն վաղ շրջանում հայտարարություններ էինք տարածում և քաջալերում մեր քաղաքացիներին օգտվել բոլոր հնարավոր առիթներից և ողջամիտ որոշումներ ընդունել:
Պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։
Ռուսաստանում մայիսի 4-ի դրությամբ գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի 10 581 նոր դեպք։ Այն ավելի ցածր է, քան մայիսի 3-ի տվյալներն են, սակայն երկրորդ օրն է արդեն, ինչ Ռուսաստանում նոր դեպքերի թիվը 1 օրվա ընթացքում գերազանցում է 10 000-ը։
Վերջին տվյալներով՝ Արարատի մարզում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նախորդ շաբաթ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ընդունվեցին, որոնք որոշակի խաղի կանոններ սահմանեցին գործատուների համար: