«Այդ տվյալը չներկայացվելու պարագայում գործի քննությունն ընդհանրապես առարկայազուրկ է դառնալու։ Եթե դատարանին մերժեն, ասեն՝ չկա այդպիսի տվյալ, բնականաբար հաջորդ միջնորդությունը պետք է լինի գործն իսկույն կարճելը»,- ասաց պաշտպանը՝
Դատավորը նշեց՝ ապացույցների ծավալի հետազոտումից հետո կարող են լրացում անել և քննարկել այդ հարցերը։
«Լրացուցիչ կհիմնավորենք, որ ՔԿ-ն ոչ միայն Հայաստանի ներսում, այլև Հայաստանից դուրս փորձել է կեղծիքը տարածել այս անձանց վարկաբեկելու և պախարակելու համար»,- հայտնեց Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ 18 մեղադրյալներից միայն Վահագն Չախալյանն ու Բագրատ Սրբազանն էին մինչ այս պահը կալանավորված։ Դատարանը փետրվարի 19-ի նիստում Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 2 ամսով։ Այժմ նա միակ կալանավորված մեղադրյալն է։
Դատարանը որոշեց վերացնել Արմեն Ալեքսանյանի և Մովսես Շարբաթյանի տնային կալանքը։ Եվ միայն Կարո Օկումուշյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն, այնուամենայնիվ, որոշեց բավարարել միջնորդությունը և Բագրատ Սրբազանին խափանման միջոց կալանքը երկարացրեց 2 ամիս ժամկետով։
Նշենք, որ 18 մեղադրյալներից այժմ շարունակում են կալանավորված մնալ միայն Վահագն Չախալյանը և Բագրատ Սրբազանը։
Ըստ պաշտպանի՝ ՔԿ նախագահն ու Գլխավոր դատախազը կատարել են հայտարարություններ, որոնք քրեական վարույթում առկա չեն։
«Պարզապես մարդկանց բերել, ամիսներով վկալանավորել են, և չեն կարողանում ո՛չ դատարանին, ո՛չ պաշտպանության կողմին, ո՛չ հանրությանը նորմալ պատասխաններ ներկայացնել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։