Բագրատաշենի սահմանային անցակետում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը՝ Արտակ Կիրակոսյանը, օրեր առաջ ցուցմունք է տվել և քննություն իրականացնող մարմնին հայտնել դեպքի մանրամասները:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով արտագնա դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը երկրորդ անգամ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց:...
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է մաքսանենգության փորձի վերաբերյալ մի գործ, որով անցնում են Հայաստանի և Իրանի քաղաքացիներ։ Այս գործով թմրանյութը հայտնաբերվել է փոստային ծառայությունում,...
Ըստ Վահան Ավետիսյանի՝ ինքը դեպքից հետո համացանցից տեղեկացել է, որ Մուշեղ Մուշեղյանը սպանել է եղբորը, բայց առ այսօր տեղյակ չէ, թե ինչն է եղել դրա պատճառը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր հրապարակեց քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի...
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Իրանի քաղաքացի Ֆարիբորզ Դաբիրիանմողադամիի վերաբերյալ թմրանյութերի մաքսանենգության հոդվածով քրեական գործ, որը, սակայն, հետաձգվեց ամբաստանյալի...
Այս գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանն ընդունել է մեղադրանքը, իսկ Ջուլիետա Կոկոյանը` ոչ: Վերջինս դատական նիստերին չի ներկայանում. պաշտպանի փոխանցմամբ` առողջական լուրջ խնդիրներ ունի, պարբերաբար հոսպիտալացվում է, և այդ հանգամանքով է պայմանավորված...
Իսրայել Սարգսյանը երեքուկես տարուց ավելի տևած գործի քննության ամբողջ ընթացքում պնդել է, թե Մովսեսին չի սպանել, որ ինքն անձամբ է նրան հորդորել մեկնել Հայաստանից, և Մովսեսը գնացել է:
Փաստաբանը շեշտեց, որ ամբաստանյալները զրկվել են իրենց դեմ վկայած անձին հարցեր ուղղելու իրավունքից, որը լուրջ խախտում է:
ամբաստանյալ դատավոր Աղվան Պետրոսյանի՝ գործի նյութերին ոչ ամբողջությամբ ծանոթ լինելը:
Ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ հրաժարվում է հանրային պաշտպաններից և ցանկանում, որ իր շահերն այսուհետ պաշտպանի մասնավոր պաշտպան Նարինե Ռշտունին։ Վերջինս այսօր ներկայացել էր դատարան, սակայն հայտնեց,...
«Մուշեղը նստեց ավտոյի դեմը, ինձ ասեց` կրակել ա, հետո իրեն են խփել դանակով: Ասեց` կիքս տվի, ինքս ինձ խփի: Հետո տարել եմ հիվանդանոց ու ոչ մի բանից տեղյակ չեմ, հեռացել եմ»,- պատմեց Սերժ Վարդանյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստին սկսվեց «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող քրեական գործով փաստացի ապացույցների հետազոտումը:
Ըստ կապիտանիի՝ ինքն անմիջապես եկել է 408 սենյակ, տեսել է նրա սավանը՝ արյան մեջ կորած, ապա զեկուցել է վերադասին, առավել ճարպիկ կուրսանտներին ուղարկել է Հայկազին որոնելու, և քիչ անց իրեն տեղեկացրել են, որ Հայկազին գտել են:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հրաժարվեց իր հանրային պաշտպաններից և նշեց, որ ցանկանում է, որպեսզի դատարանում իր շահերը ներկայացնի...
«Կարծում եմ և համոզված, որ ես գտնվում եմ անհավասար պայմաններում՝ Դատախազության, Արդարադատության խորհրդի, որքան էլ զավեշտալի է՝ դատարանի, ամբաստանյալ Էլզա Զաքարյանի և նրա պաշտպանների հետ»,- հայտարարեց Բարսեղյանը՝ կարծիք հայտնելով, որ այն, ինչ ինքն...
Ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ընդգծեց, որ Էմմա Աբրահամյանի ցուցմունքներում կան էական հակասություններ, որոնք պարզաբանման կարիք ունեն, ուստի՝ նրա ցուցմունքից շատ բան է կախված:
«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով ցուցմունք տվեց գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած վիճաբանության ականտեսը՝ Արման Հարությունյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ամբաստանյալների մեղադրանքների հրապարակումը:
Շուրջ մեկ ժամ տևողությամբ ձայնագրված խոսակցության առանցքում կարծես թե ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն է և վերջինիս հնարավոր դերակատարումը այն ենթադրյալ գործողություններին, որոնք պլանավորում է խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստին, շարունակվեց կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի հարցաքննությունը:
ՊՊԾ գնդի գրավման գործով դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործը մտավ դատաքննության փուլ:
Դասադուլի մասնակիցներն ասում են, որ դասախոսներից շատերն իրենց գործողություններին ըմբռնումով են մոտենում, որոշ դասախոսներ անգամ, հաշվի առնելով հանգամանքը, որ դպրոցը չի ջեռուցվում, մինչև այժմ իրենց բացակայություններին մեծ ուշադրություն չեն...
Էդգարի՝ դատարանում տված ցուցմուքի համաձայն՝ իրեն մոտեցած ոստիկաններն ագրեսիվ վերաբերմունք են դրսևորել, քաշքշել իրեն, հայհոյել: Այս ամենը տեղի է ունեցել Էդգարի քրոջ՝ ամբաստանյալ Ռ.Մ-ի ներկայությամբ: Վերջինս արտաքնապես տղայի է նման:
Ալեքսանդր Վարպետյանն «Էություն» միաբանության նախագահն է: Վերջինիս մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ տեղեկություն է եղել այն մասին, որ չեն թույլատրում, քանի որ նա աղանդավոր է:«Էություն» միաբանությունը պատրաստ է համագործակցել Հայ Առաքելական...
Բագրատաշենի սահմանային անցակետում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ, բացի Արթուր և Արտակ Կիրակոսյաններից, մեքենայի մեջ է եղել նաև Բագրատաշենի բնակիչ Անդրանիկ Այունցը: Վերջինս «Հետք»- ի հետ զրույցում դեպքի վերաբերյալ մանրամասներ է...
Դատավճռի հրապարակումից հետո Սամվել Բաբայանը հայտարարեց. «Պատվերը նորմալ կատարվեց»: Լրագրողների հարցին` ով էր պատվիրատուն, Բաբայանը հայտարարեց, թե Հայաստանում պատվերը մեկ կետից է գալիս:
Այսօր տեղի ունեցած դատական նիստին պաշտպանական ճառ ասացին «Իգլայի» գործով անցնող ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը և Սամվել Բաբայանը, ապա կողմերը հանդես եկան ռեպլիկով, ամբաստանյալներն ասացին իրեն վերջին խոսքը:
Ըստ Բաղդասարյանի՝ դատավոր Արմեն Բեկթաշյանը տեղից մեղադրողին արձագանքելու համար սանկցիա է կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ, մինչդեռ որևէ գնահատականի չի արժանացրել մեղադրող դատախազի` «ականջներդ կկտրեմ» արտահայտությունը։
Գործի նյութերը փաստաբանը դեռևս չի ստացել, բայց իր տեղեկություններով` դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործի շրջանակներում չի հարցաքննվել, որպես վկա հարցաքննվել են դատական կարգադրիչները:
Դատախազը ուշադրություն հրավիրեց նաև հանգամանքին, որ Նելլի Բաղդասարյանը նկատում է ապակեպատ դահլիճի ապակիներից այն կողմ գտնվող անձանց վարքը, մաստակ ծամելու համար նկատողություն անում անգամ դահլիճի ծայրում նստած անձանց, բայց որևէ կերպ չի անդրադառնում...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստին` դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, այսօր շուրջ երեք ժամ քննարկվում էր մի հարց, որը հնարավոր էր լուծել առավելագույնը 30 րոպեի ընթացքում։
«Ի վերջո մենք գործ ունենք հերոսի հետ. մի քիչ հարգանք պետք է ունենալ: Ի՞նչ է նշանակում. տրուբան չի տարբերում զենքից: Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իսկապես մտածում է, որ Սամվել Բաբայանը չի կարող տրուբան տարբերել զենքից»,- ասաց Քալաշանը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի, մարզի դատախազ Սևակ Շհոյանի, փաստաբան Էդվարդ Չինարյանի և և այլ քաղաքացիների վերաբերյալ կաշառքի գործն այսօր մտավ դատաքննության փուլ:
Առաջին անգամ Շիրխանյանին չներկայացնելու պատճառաբանության մեջ ՔԿՀ-ն ոչ թե գրում է` Շիրխանյանը հրաժարվել է ներկայանալ, այլ որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» վերաբերյալ դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Պատճառն օրեր առաջ «Հրապարակ»-ին Արտուշ Գաբրիելյանի տված...
«Սասնա ծռեր»-ի գործով Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների վերաբերյալ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործը երեկ անցավ լարված մթնոլորտում:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով արտագնա դատական նիստին այսօր ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը դարձյալ երկու անգամ նախազգուշացվեց դատական նիստի կարգը խախտելու համար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանն ընթերցեց մեղադրական ճառը` ամբաստանյալների համար պահանջելով...
ՄԻԵԴ-ը պետությանը պարտավորեցրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Շիրխանյանի առողջական վիճակը ճիշտ գնահատելու եւ անհրաժեշտ բուժումն ապահովելու համար
Այս գործով ամբաստանյալները մեղադրվում էին նախնական համաձայնությամբ, վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Կարեն Վարդանյանին առևանգելու և շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու, Վարդանյանին պատկանող զգալի...
Երբ Զաքարյանի պաշտպաններն ավարտեցին իրենց պաշտպանյալին ուղղված հարցերը, Իշխան Բարսեղյանի պաշտպանները հարցեր ուղղելու համար ժամանակ խնդրեցին՝ նշելով, որ քանի որ իրենց համար անսպասելի էր, որ Զաքարյանը նման ցուցմունք կտա և կհայտնի այնպիսի տեղեկություններ,...
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, մարզի դատախազ Սևակ Շհոյանի,...
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ դատական նիստը մեկնարկեց դատավոր Մեսրոպ Մակյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությամբ:
«Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Մուշեղ Շուշանյանն արդեն մի քանի դատական նիստ է՝ առանց պայուսակի և աշխատանքային իրերի է մուտք գործում դատական նիստերի դահլիճ: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած դատական նիստին Շուշանյանը հայտարարեց, որ եթե դատական կարգադրիչներն...
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով արտագնա դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը դատավորի կողմից երկու անգամ նախազգուշացման տեսքով սանկցիա ստացավ:
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր ավարտեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննության փուլը: Դատարանն անցավ դատական...
Այսօրվա դատական նիստին ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը կրկին միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը կամ նրա նկատմամբ գրավ կիրառել: