Վիրահատական և բժշկական ծախսերն ապահովվելու մասին Մնացականը մի քանի անգամ բարձրաձայնել է: Սակայն ասում է՝ իրավասու մարդ չկա, որպեսզի կարողանան հստակ պատասխանել, թե ով պետք է վճարի:
Մարատ Յավրումյանի նկատմամբ կիրառված բռնի ուժի և ծեծի հանգամանքով ընտանիքը, ամենայն հավանականությամբ, ոստիկանության դեմ բողոք կներկայացնի. «Վիրավորանքը մեծ է, անպատիժ թողնել չենք կարող»,-նշում է Լիլիթը:
Այժմ նրա նկատմամբ 72-ժամյա կալանքի որոշում է կայացվել: Կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Այս պահին Խանդոյանի նկատմամբ միայն ձերբակալման որոշում է կայացվել, մեղադրանք դեռևս առաջադրված չէ։
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպում։ Որպես խափանման միջոց է ընտրվել 72 ժամյա կալանքը։
«Հետք»ի զրուցակից Վահագն Գրիգորյանը հաղորդում է, որ արդեն մեկ ժամ է սպանդարյանցիները փակել են ճանապարհը՝ որպես բողոքի նշան։ Ըստ նրա՝ ավտոմեքենաների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր։
Մարտիրոսյանը փաստաբանին պատմել է՝ Սարի թաղում՝ ցույցի ժամանակ, ոստիկանները, զրուցելու նպատակով, նրան տարել են ոստիկանական «պատնեշից» այն կողմ ու այնտեղից բերման ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք։
Բերման ենթարկվածները կասկածվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։ Երեք ժամ պահելով ոստիկանական բաժանմունքում՝ հարցաքննելով, խուզարկելով և ոչինչ չհայտանբերելով, ոստիկանները ազատ են արձակել բերման ենթարկվածներին։
Երեկ գիշերվանից ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձիք փորձում են բերման ենթարկել Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ, երգիչ Եղիշե Պետրոսյանին։ Գիշերվանից այդ մարդիկ կանգնած են Պետրոսյանի բնակարանի առջև և, ինչպես ինքն է ասում, հերթափոխով...
Վառված թփերը, փողոցում թափված ու կոտրված քարերը դեռ հիշեցնում են Սարի թաղում տեղի ունեցած երեկվա բախումների մասին։ Մարդիկ խուսափում են զրուցել, նրանցից ոմանք հորդորում են հեռանալ այդ տարածքից. վտանգավոր է։
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Ենիգոմշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց երկամսյա կալանքը։ Ենիգոմշյանին այժմ տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ:
Այսօր լուսադեմին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Խորենացի փողոցից բերման են ենթարկել Հովսեփ Խուրշուդյանին։
Տասնհինգամյա Սոնա Յավրումյանը երեկ հոր՝ Մարատ Յավրումյանի հետ եղել է Խորենացի փողոցում, երբ սկսվել են բախումները ոստիկանների և հավաքվածների միջև։ Սոնան պատմում է ժամը 23։00-24։00-ի սահմաններում իրենց հետ կատարվածը.
Փաստաբան Արայիկ Պապիկյանը երեկ է տեսակցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին։ Պետրոսյանը հուլիսի 26-ից գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Պապիկյանը բավարար է գնահատում Պետրոսյանի ներկայիս առողջական...
«Երկու մեքենայով, մեզ վրա արագ քշելով եկան, մեր ճանապարահը կտրեցին։ Քաղաքացիական հագուստով 8- 10 ոստիկաններ դուրս եկան մեքենայից ու, Արմենին առևանգելով, բռնի ուժով տարան անհայտ ուղությամբ։ Այդ անձինք ոչ մի բառ չեն խոսել։ Ես գոռում էի, միայն ինձ ասում...
Ճնշման և լարված մթնոլորտում Բարսեղյանի առողջական վիճակը վատացել է, փաստաբանը զանգահարել է շտապ օգնություն, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանական բաժանմունք:
Կյուրեղյանը այս իրավիճակը համարում է խաղաղություն՝ փոթորկից առաջ, այդ իսկ պատճառով հորդորում է՝ օր և ժամ առաջ վերսկսել բանակցությունները և իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով։
Առաջարկներ որքան էլ արվեն, կլինեն անիրականանալի, եթե իշխանությունների վրա ժողովրդական ճնշում չգործադրվի:
Հովհաննեսն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։
Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեկ ժամ առաջ է տեսակցել Ենիգոմշյանին:
Երեկ՝ 18։30-ի սահամաններում, Խորենացի փողոցից բերման են ենթարկել «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանին։
Ենիգոմշյանը շեշտում է, որ ՊՊԾ գնդում գտնվող տղաները ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, և նրանցից որևէ մեկը այս պահին վիրավորում չունի:
Պավլիկի որդին` Արամ Մանուկյանը, տեսնելով հոր վրա արձակված կրակը, վազել է օգնության, սակայն հրաձգության ժամանակ նա ևս ծանր վիրավորում է ստացել:
Քանի որ Պետրոսյանը տեղյակ չէ, որ իր նկատամամբ կալանք է կիրառվել, ուստի չէր կարող գտնվել դատապարտյալների հիվանադանոցում։
Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններին Տաթևն ու ընտանիքի անդամները չեն կարողանում մասնակցել, քանի որ նկատել են՝ իրենց հետապնդում են։
Քիչ առաջ՝ ժամը 18:10-իի սահմաններում, ՊՊԾ գնդի տարածքի երկնքում սկսեցին պտտվել ռազմական ուղղաթիռներ: Դրանք կլոր պտույտ իրականացրեցին գնդի տարածքում, որը առավել բորբոքեց հավաքվածների բարկությունը։ Պտույտները տևեցին շուրջ 15 րոպե։
Արդեն չորս օր է՝ երեկոյան 20։00-ին շուրջ 4 տասնյակ կապանցիներ հանրային քննարկում-հավաք են իրականացնում Կապանի քաղաքապետարանի հարակից զբոսայգում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։
Խորենացի փողոցում այսօր տեղի ունեցած ելույթներից հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռեր» խմբի սկսած գործընթացը այլևս չի կառավարելու և իր լիազորությունները փոխանցեց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին...
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ի սահմանում, Ազատության հրապարակին հարակից սրճարաններից մեկից բերման են ենթարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) եղբորը՝ Արարատ Խանդոյանին։
Շահբազյանին հայտնի չեն ոստիկանների անունները, սակայն ասում է` հազար հոգու միջից էլ կմատնանշի իրեն ծեծող և վիրավորող ոստիկաններին:
Սակայն ոստիկանական բաժանմունք մուտք գործելուց ժամեր անց ընկերները տեղեկացել են, որ Արսենին ձերբակալել են`զանգվածային անկարգությունների մեջ կասկածելով։
Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է` այս գիշեր Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։
Երեկ երեկոյան Խորենացի փողոցում կատարված բախումների ժամանակ ոստիկանների կողմից արցունքաբեր գազ օգտագործվեց: Արդյունքում Խորենացի փողոցին կից՝ Զավարյան փողոցում, բնակիչների մոտ առողջական խնդիր էր առաջացել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի տեղեկություններով այսօր 04։00-ի սահմաններում Խորենացի փողոցից բերման են ենթարկվել կուսակցության 9 անդամներ
Սարիթաղցիներին նաեւ վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Սասնա ծռեր խմբի անդամներին ահաբեկիչներ են անվանել։
Կոտրվածքի մասին լսելով, բժիշկը հրահանգել է տեղափոխել Էրեբունու վնասվածքաբանության բաժանմունք, սակայն երբ իմացել է, որ Միքայելը այդ «բախումների վայրից է», հրահանգել է տեղափոխել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Քիչ առաջ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներն են հնչել:
Ոստիկանները բռնի ուժով կանխում են քաղաքացիների շարժը Ազատության հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա:
Քիչ առաջ Ազատութան հրապարակից բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին, Սիփան Փաշինյանին եւ մի խումբ քաղաքացիների, ովքեր հավաքվել էին հանրային քննարկման: Քննարկում էին իրենց հետագա եւ ներկա քայլերը։ Դավիթ Սանասարյանն առաջարկեց քայլերթով հասնել...
Երեկ բերման ենթարկված Մնացական Ալեքսանյանին քիչ առաջ զանգահարել է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Է. Հովհաննիսյանը, ով առավել հայտնի է Շոթա անվամբ և հորդորել՝ որևէ ցույցի չմասնակցել, հասարակական ակտիվություն չցուցաբերել։
Փաստաբանների պալատի անդամ Հայարփի Սարգսյանը ահազանգում է՝ իր վստահորդին՝ Միքայել Նազարյանին 24 ժամից ավել անազատության մեջ պահելու և իր աշխատանքը խոչընդոտելու մասին։
Վաղ առավոտից Երևանի փողոցներից և բնակարաններից ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիների։ Միայն Ազատության հրապարակից բերման ենթարկված մի քանի տասնյակ քաղաքացիներ են եղել։
«Էս ծաղիկները Մհերս իր ձեռքով ա մշակել։ Սիրում էր բնություն, ծաղիկներ։ Հարևանները գալիս էին, թե Մհեր ջան, արի մեր ծաղիկներն էլ ձևավորի, էլի»,- տուն ուղեկցելիս` Մհերի մշակած ծաղիկներն է ցույց տալիս հայրը՝ Արամայիս Երզնկյանը։