HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շղթայական ավտովթար` Երևան-Երասխ ճանապարհին. նախնական տեղեկություններով կա 1 զոհ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները տեղում իրականացնում են ծառայություն։ Մեքենաների մեծ մասն արդեն դուրս է բերվել վթարի վայրից և ճանապարհն այս պահին երթևեկելի է։

«Հարգելի՛ վարորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter