Կապան-Տաթև ավտոճանապարհին սկուտեռը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը․ վարորդի վիճակը միջին ծանրության է
Հուլիսի 23-ին, ժամը 20:11-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. մոտոցիկլետը ընկել է մոտակա ձորը։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Քաշունի և Տանձատափ գյուղեր տանող խաչմերուկի մոտակայքում, «Honda Click» մակնիշի սկուտեռը (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1976 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մեկնաբանել