Եզակի դեպքերից է, որ Առողջապահության նախարարությունը առաջինը հայտարարեց, որ ուղղաթիռներ ենք ուղարկում։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում։ «Հաշվի առնելով հանգամանքը, որ դիմացը ձմեռ է՝ չենք բացառում, որ կդիտարկվի կոմունալ ծախսերի որոշակի փոխհատուցման հնարավորություն»,- ասաց նա։
«Հետքը» վերցրեց ընտանիքի կոնտակտային տվյալները և հետամուտ կլինի բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքի հետագա ճակատագրով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի մեծ թվով բնակիչների Հայաստան տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակով ու ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել:
Շվեդիան 15 միլիոն կրոն է հատկացնում (1,36 միլիոն ԱՄՆ դոլար) Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար օգնության համար։ Այդ մասին հայտնել է Միջազգային զարգացման շվեդական գործակալությունը (SIDA)։
3 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք՝ 1 305, Վայոց Ձոր` 700, Գեղարքունիք` 833, Տավուշ` 268, Արմավիր` 147 անձ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով բոլոր տուժածներին և զոհվածների հարազատներին ու կոչ արել ԼՂ-ին «շտապ տրամադրել անսահմանափակ մարդասիրական օգնություն»։