Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել