Այս գործընթացում չափազանց կարևոր է, որպեսզի դուք հաշվառված լինեք: Եթե այս գործընթացը մեկ անգամ անցել եք, կարիք չկա կրկնելու: Այսօրվանից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դադարեցնում է էլեկտրոնային շտեմարաններում նոր հաշվառման գործընթացը:
Կառավարությունից ասել են, որ չմտահոգվեն, քանի որ իրենց կացության հարցերը լուծվելու են, բայց հյուրանոցի տնօրեն Կարեն Օսպիյանից իմացել են, որ Կառավարությունը հյուրանոցին չի փոխհատուցել։
«Բլոկադա» թիմի վեջին խաղը Ասկերանում սեպտեմբերի 19-ին էր։ Ալեքսը հիշում է, որ հրետակոծությունը երբ սկսել է, իրենք դաշտում խաղում էին, հետո պատսպարվել են հանդերձարանում, երբ տեսել են, որ կրակը չի դադարում մեքենա են գտել ու գնացել ապաստարան։
Տիգրանն ասում է՝ դժվարությունները չեն կարողացել խլացնել իր ձայնը․ ինքը շարունակելու է պատմել Արցախի, արցախյան բարբառի ու հազարավոր չպատմված պատմությունների մասին։
2017թ-ից քիմիա առարկայի ուսուցիչ չեն կարողանում գտնել Շողակաթ գյուղի միջնակարգ դպրոցում: Աշակերտները հեռավար են առարկան ուսումնասիրում:
14-ամյա Թամարա Իսրայելյանի մեծ ու խորն աչքերը միանգամից արցունքներով են լցվում, երբ խոսում ենք ծննդյան օրը տորթի մոմերը փչելու, երազանք պահելու մասին։
Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետական Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության, ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է:
«Որ գիշերը գալիս ա, տան մեջ տեղ չի լինում։ Եղբայրս կնոջ ու երեք երեխեքի հետ գնում են Վեդի։ Գիշերն անցկացնում են, հետո նորից վերադառնում»,- պատմում է Ալլայի մայրը՝ Ալվինան։
Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մոտ 80 հազ. բռնի տեղահանվածներից 56 հազարի համար մարզպետների ու համայնքապետերի աջակցությամբ են բնակության վայրեր հայթայթվել: