«Հայաթ մտնել չէր լինում։ Եկանք, մաքրեցինք։ Մինչև հիմա էլ ամուսինս մաքրում ա, ծառերն ա էտում։ Աշխատող ժողովուրդ ենք, կմաքրենք։ Մենակ խաղաղություն լինի, գոնե ստեղ խաղաղություն լինի»,- ասում է Արևիկը։
Սեպտեմբերի 19-ի առավոտյան Արցախի Եղցահողի իրենց տանը Մարիամ Ասրյանը սովորականի պես չորս հաց էր թխել: Չորրորդը չէր հասցրել հանել վառարանից, երբ լույսերն անջատեցին: Այն այդպես էլ մնաց վառարանում:
Անահիտն ասում է՝ նոր գյուղի հարևանները լավ մարդիկ են, եղածի չափով օգնում են, բայց գյուղում դժվար է, հիմնական խնդիրն աշխատատեղն է։ Կմնա՞ն Կոթիում, թե ոչ, դեռ անորոշ է։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար եւ կարեւորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը:
Վանյանների ընտանիքում ոչ ոք բլոկադայի ու դրա դժվարությունների մասին չի խոսում, ասում են՝ հեշտ չէր, բայց հիմա սոված մնալը կամ օրերով լույս չունենալը չնչին բան են թվում։
Մեկ ամիս է Շուշիի հումանիտար քոլեջի դասախոս Վարդիթեր Մելքոնյանը կերպարվեստ և տեխնոլոգիա է դասավանդում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: Ասում է՝ 90%-ով հարմարվել է, մնում է 10%-ը հաղթահարի:
Բարերարները շինաշխատանքների ամբողջ ընթացքում կլինեն շինհրապարակում, անձամբ կօգնեն աշխատանքների ընթացքում։
Միրան Արցախի իր դպրոցում գերազանցիկ էր։ Ափսոսում է, որ գովասանագիրը հետը չի բերել․ վրան դրոշ կար, ասել էին՝ Արցախի դրոշը չեն թողնում դուրս հանել, ինքն էլ գովասանագիրը թողել է Քերթի իրենց տանը։ Անունը Միրա են դրել, որովհետև խաղաղություն է նշանակում։
Համանման կենտրոններ գործում են նաև մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում։