Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ խոսքը 19 համայնքների 27 սուբվենցիոն ծրագրերի մասին է։
Ամենասկզբում ու ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամնեաբարձրագույն օղակից Լաչինի միանքցը բացելու կոչ-պահանաջը հնչեցնելը «էկոակտիվիստներին»։
Մնալով առանց գումարտակի հրամանատարի և տալով կորուստներ՝ զինծառայողներն իջել են սարից։ Նրանց մի մասը, չիմանալով որ Հադրութ քաղաքը գրավված է, գնացել է հենց այդ ուղղությամբ և զոհվել։
Ըստ վկայի՝ հոսպիտալում գտնվելու առաջին օրը նա հանդիպել է Իշխան Վահանյանին։ Նշում է, որ Վահանյանը «ոտքի վրա էր, ոնց որ մի քիչ կաղում էր», սակայն վկան Վահանյանին չի հարցրել՝ ինչպես է հայտնվել Խնձորեսկի հոսպիտալում, Վահանյանը նույնպես նրանից չի հարցրել։
«Սա կարող է նոր ելակետ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար»,- ասաց վարչապետը։
«Կինոյի 100 ամյակը կարևոր իրադարձություն է, և այն պետք է ընկալենք որպես անկյունաքար մեր հետագա ռազմավարական ծրագրերն իրականացնելու ճանապարհին»,- հարցի քննարկմնանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաստաթուղթը փախանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՊՆ-ից ընդունելու են հայ-ադրբեջանական սահմանի պահպանությունը
«Վերջին շրջանում շատ աղմկոտ կոռուպցիոն գործեր ենք բացահայտել՝ սննդի անվտանգության տեսչությունում, մաքսայաին ծառայությունում, Երևանի քաղաքապետարանի վարչական շրջաններից մեկում, Կառավարությունում և այդպես շարունակ»։
«Եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել»։
-Փաստորեն ես իմ տղային չե՞մ թաղել։ -Ձեր տղան ո՞վ է։ -Նարեկը Ղազարյան։ -Ճանաչում եմ, Ձեր տղան իմ ձեռքերի մեջ ա զոհվել։
«Թե քանի օրից կբացվի տոնավաճառը, կախված է իրենց դիրքորոշումից, մյուս աշխատանքների մասով ներդրում անելու, նաև այն ինտենսիվ աշխատանքների արդյունքից, որով կանեն և կշտկեն արձանագրված խնդիրները»։
Որոշումը կտարածվի 2018թ. դեկտեմբերի 21-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 11 տեքստիլ ընկերություն՝ ի տարբերություն 2017 թ.-ի 8 ընկերությունների։
25 ծրագրերից 6-ը քննարկվել և հաստատվել է 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, իսկ 19-ը՝ 2022-ին։
Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի առավելագույնը 25 օրով։
«Ամբողջ գիշեր չեմ քնել՝ մտածելով, որ վաղը հացի խնդրի առաջ կանգնեմ, ինչ եմ անելու, դեղերով եմ ապրում»։
Ընդ որում, վկան տեսել է էդ բենզինի տարան և սպայի հագուստը բռնկված վիճակում, նաև տարածքը՝ բռնկված վիճակում։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախնական աջակցությունը մոտ 50 մլն դրամ է։
Այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը ԼՂ և լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է, և մենք հետևողականորեն պիտի աշխատենք այս ուղղությամբ։
«Քիչ առաջ զոհված զինծառայողներից մեկի հայրն էր այստեղ, ասաց՝ ո՞ ւր ա տղես։ Անպատասխան հարց տվեց, չկարողացա պատասխանեմ, դա արդեն 6-րդ ծնողն էր»։
Պահանջում է Ադրբեջանի իշխանութուններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, և հիշեցնում, որ միայն դիվանագիտական միջոցներով է հնարավոր հասնել արդար և տևական կարգավորման։
«Հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին՝ պետք է կոնկրետ, անհատական հետևանքներ լինեն»- ասաց Փաշինյանը։
«Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ասաց Փաշինյանը։
Կառավարության կողմից հավանություն ստանալու դեպքում նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում։
Հայաստանին նվիրաբերված 39 շտապ օգնության մեքենաներից 1-ը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը` այն Պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով:
Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:
«Երբ մենք սեպտեմբերին թոշակները ավելացնում էինք, ցավոք, գնաճն ավելին էր, քան ավելացումը»։
Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշոտությունը քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է։
ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար։
Լիլիթ և Արմեն Կարապետյանները հուղարկավորված են կողք կողքի՝ ընտանեկան գերեզմանատանը։
Գրիպի H1N1 տեսակը բավական ծանր է ընթանում խրոնիկ հիվանդություններ ունեցողների, երեխաների և հղիների մոտ
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս ծրագիրը մեկնարկել է 2020 թ-ին, որի շրջանակում ծնվել է 251 երեխա։
«Անձնագրերի և վիզաների վարչությունը միացնում ենք Միգրացիայի ծառայությունը։ Ըստ էության, այդ ծառայությունը դարձնում ենք բնույթով քաղաքացիական»,- ասաց Փաշինյան։
Ըստ նրա՝ խումբն արդեն մի քանի նիստ է արել և կայացնում է իրավիճակից բխող հումանիտար բնույթի որոշումներ և գործունեությունը կշարունակի որքան անհրաժեշտ է։
Գաղտնի տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ կլինի Ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունը, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը։
Նախարարը կոչ արեց խրոնիկ հիվանդություններ ունեցողներին և մինչև 12 տարեկան երեխաներին պատվաստվել գրիպի դեմ։
Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։
Ծրագրի նախնական արժեքը կազմում է 5 մլրդ դրամ, սակայն ներկայիս նախագծով որպես աջակցություն ՀՖՖ-ին հատկացվում է միայն 50%-ը՝ 2.5 մլրդ դրամը։
Արդյունքում, ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել է ավագանու 10 անդամ:
Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման առաջին դեպքը չէ։
Ըստ նախարարի՝ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել։
Մեկ այլ հարցի, թե արցախահայերի աչքերին ո՞նց են նայելու՝ Սանոսյանը պատասխանեց․ «Մենք այդ մարդկանց աչքերի մեջ նայում ենք, շփվում ենք, աջակցում ենք»։
Ըստ վարչապետի՝ սա ամենակարևոր ազդակն է, որ հանրության աշխատող հատվածը հաջողությամբ դիմակայել է գնաճին, որովհետև տարեկան գնաճը շատ ավելի ցածր է ՝ 8.5 %։
Կառավարությունը 974 մլն 720 դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման և գույքով ապահովելու նպատակով:
Ըստ նրա՝ առաջարկվում են կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանան իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։
Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։
Դատախազ Գևորգ Ավետիսյանը նիստին տեղեկացրեց՝ սպայակազմի անգործության վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մինչեւ ճանապարհի փակումը Մխիթարն ավագ եղբոր՝ Դավիթի հետ ամսական երկու անգամ Մարտակերտից Երևան էր գալիս, խանութի համար առևտուր անում։ Հիմա պահեստավորած ապրանքի մեծ մաասը սպառվել է։